Ադրբեջանի նախագահի ընտրությունների ժամանակ մասսայական բողոքի ակցիաներից վախենալով՝ Ալիևը ևս 500 զինվորական է վարձել
Վերջին ամիսներիի ընթացքում Ադրբեջանի ներքին գործերի նախարարության Ներքին զորքերում աշխատանքի են անցել ընդլայնված ծառայության 500 զինվորական: Faktxeber ադրբեջանական գործակալությունը հաղորդում է, որ այդ մասին իրենց հայտնել է անանուն մնալ ցանկացող աղբյուրը:
«Ըստ այդ տեղեկատվության՝ միանգամից այդքան զինվորականների աշխատանքի ընդունելու հիմնական նպատակը երկրում սպասվող նախագահական ընտրություններն են, քանի որ կառավարությունը վախենում է մասսայական բողոքի ակցիաներից,» - հաղորդում է գործակալությունը:
Աղբյուրը նաև հայտնել է, որ աշխատանքի ընդունված ադրբեջանցի զինվորականների հետ 3-5 տարի ժամկետով պայմանագիր է կնքվում: Իսկ աշխատավարձը կազմում է 410 մանաթ (410 եվրո):
2013թ. հուլիսին Ադրբեջանի Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Սարդար Ջալալօղլուն հայտարարել է, որ Իլհամ Ալիևի ելույթը ցույց է տալիս, որ նա բոլոր ադրբեջանցիների նախագահը չէ, և ապավինում է համազգեստով ոչ այնքան մեծ ենթաշերտին, որը պատրաստ է պաշտպանել իր շահերը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2013թ. հոկտեմբերի 9-ին: Նախորդ նախագահական ընտրությունները կազմակերպվել էին 2008թ. հոկտեմբերի 15-ին: 2003թ. սկսած գործող նախագահ Իլհամ Ալիևն այդ պաշտոնում արդեն երկրորդ ժամկետն է անցկացնում: 2009թ. մարտին Ադրբեջանում հանրաքվե է կազմակերպվել Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու նպատակով: Ըստ այդ փոփոխությունների՝ միևնույն անձը կարող է նախագահական պաշտոնը զբաղացնել ավելի քան երկու իրար հաջորդող ժամկետով: Եվրոպայի Խորհրդի Վենեցիայի հանձնաժողովն այդ կապակցությամբ ասել է. «Մեկ անձին նախագահի պաշտոնում բազմիցս ընտրվելու հնարավորություն տալը գնահատվում է որպես ժողովրդավարության զարգացման գործում մեկ քայլ հետ»:
Միավորված ընդդիմության Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը առաջարկել է իր թեկնածուին՝ հանրահայտ սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովին: Օգոստոսի 24-ին պատմության պրոֆեսոր Ջամիլ Հասնալին ընտրվել է որպես Ազգային խորհրդի կողմից Ադրբեջանի նախագահի պահեստային թեկնածու: Եվս մեկ նախագահական թեկնածու՝ Իլգամ Մամեդովն այժմ բանտում է:
Հիշեցնենք նաև, որ տարվա սկզբից Ադրբեջանում կազմակերպվել են մի շարք մասսայական բողոքի ակցիաներ, որոնց կառավարությունը ստիպված է եղել ցրել ներքին զորքերի ուժով: Ամենալուրջ բախումները տեղի են ունեցել 2013թ. հունվարին Իսմայիլի քաղաքում, որը գտնվում է հանրապետության հյուսիսում, հունվարին Բաքվում ճնշվել է նաև Բինի առևտրի տան աշխատակիցների բողոքի ակցիան և այլն: Ադրբեջանական բանակում զինվորների բազմաքանակ մահվան դեպքերի պատճառով Բաքվում անցկացվել է երկու խոշոր բողոքի ակցիա, որոնք նույնպես ցրվել են: Առաջին ակցիան անցկացվել է հունվարի 12-ին, իսկ երկրորդը՝ մարտի 10-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում