Արմեն Կապրիելյան. Բաքվում ընդհանրապես շատ «կասկածամիտ» են
Ադրբեջանցի ռազմագերուն Բաքվին հանձնելու և Ինջիղուլյանի` Հայաստան վերադառնալու միջև ուղղակի կապ տեսնելը անհեթեթություն է: Անդրադառնալով Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովի կողմից արված վերջին հայտարարություններին` Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:
Նշենք, որ Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության հետ զրույցում Շահին Սայիլովը նշել էր, որ «կասկած է առաջացնում այն իրողությունը» որ Հայաստանում գտնվող ադրբեջանցի ռազմագերի Ֆիրուզ Ֆարաջևը ցանկություն է հայտնել վերադառնալ հայրենիք հենց այն պահից, երբ ադրբեջանական գերության մեջ հայտնվեց Հակոբ Ինջիղուլյանը: Շահին Սայիլովը նշել էր, որ սա Ժնևյան կոնվենցիաների խախտում է:
«Անկասկած այս տեղեկատվության տարածումը հենց այս պահին այսպես մտածելու հիմքեր է տալիս: Մամուլին հետևելիս պարզ է դառնում, որ Հակոբ Ինջիղուլյանի գերությունը որոշակի անհանգստություն է առաջ բերել հայկական հասարակության մեջ: Մեզ չզարմացրեց այս հայտարարության ի հայտ գալը հենց այս պահին»,- նշել է Շահին Սայիլովը:
«Իրենք ընդհանրապես շատ «կասկածամիտ» են: Ամեն դեպքում թողնենք իրենց հայեցողությանը, այն, թե ինչ են նպատակահարմար գտնում «կասկածի» տակ առնել: Եթե հայկական կողմից պաշտոնական հայտարարություն է հնչել, ապա այն անկասկած արվել է հստակ և հաստատված տեղեկությունների հիման վրա: Այդ պահի դրությամբ իրադրությունը այդպիսին է եղել: Իսկ Ադրբեջանցի ռազմագերուն Բաքվին հանձնելու և Ինջիղուլյանի՝ Հայաստան վերադառնալու միջև ուղղակի կապ տեսնելը անհեթեթություն եմ համարում»,- նշեց Արմեն Կապրիելյանը:
Անդրադառնալով Հակոբ Ինջիղուլյանի շուրջ ստեղծված իրադրության ներկա փուլին` Արմեն Կապրիելյանը նշեց. «Ցավոք սրտի, դեռևս հստակ արդյունքների մասին խոսել չենք կարող: Բանակցությունները շարունակվում են, սակայն ներկայումս էական տեղաշարժեր չկան: Հուսանք, որ հարցը շունափույթ դրական լուծում կստանա»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները