Մեկ շաբաթում բանկերի կողմից տրամադրվել է 38.5 մլն դոլարի վարկ
Օգոստոսի 20-24-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 92,271,276 ԱՄՆ դոլար 405.60 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 99,350,502 ԱՄՆ դոլար 406.75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 24,260,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության` միջբանկային շուկայում իրականացվել է 300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նշված ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,887,966 EUR 540.43 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,981,175 EUR 544.16 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,015,257,663 ՌԴ ռուբլի 12.20 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 103,805,622 ՌԴ ռուբլի 12.37 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Օգոստոսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 38.5 մլն ԱՄՆ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում