ԱՀԸ-ի կողմից ընդհանուր առմամբ վերաֆինանսավորվել է 3772 հիփոթեքային վարկ
2013թ. օգոստոսի 12-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ (ԱՀԸ) կողմից վերաֆինանսավորվել է 43 վարկ` 398 մլն դրամ ծավալով: Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են ընկերությունից, 2013 թվականի հուլիսի 31-ի դրությամբ ԱՀԸ կողմից վերաֆինանսավորված հիփոթեքային վարկերի ընդհանուր քանակը կազմում է 3729 վարկ` 28,8 մլրդ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով: Ընդհանուր առմամբ, ԱՀԸ-ի կողմից վերաֆինանսավորվել է 3772 վարկ:
Նշենք, որ ընկերության նպատակն է հիփոթեքային շուկայում ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի վարկերը հասանելի լինեն բոլոր այն ընտանիքների համար, ովքեր ունեն միջին եկամուտ և հիփոթեքային վարկավորման միջոցով կարող են բարելավել իրենց բնակարանային պայմանները:
«Ազգային հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպության միակ հիմադիրն ու բաժնետերը ՀՀ կենտրոնական բանկն է, ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 5 միլիարդ դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում