«Էրեբունի» ԲԿ. Դիլիջանի վթարից տուժածների վիճակը կայուն է
Դիլիջանում ավտոբուսի` ձորը գլորվելու հետևանքով տուժած յոթ քաղաքացիներ դեռևս գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում: ԲԿ մամուլի քարտուղար Շուշան Հունանյանի տեղեկացմամբ՝ նրանցից միայն մեկն է վիրահատության ենթարկվել, այս պահին բոլոր հիվանդները բաժանմունքներում են:
«Հիմնականում, պոլիտրավմաներ ունեն: Բոլորի վիճակը գնահատվում է կայուն, առաջիկա օրերին արդեն դուրս կգրվեն»,- ասաց Հունանյանը:
Հիշեցնենք, օգոստոսի 23-ի առավոտյան 23 Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 86-րդ կմ-ում Փարաքարի գյուղի հիմնական դպրոցի կոլեկտիվին Հաղարծին տեղափոխող «Պազ» մակնիշի ավտոբուսը գլորվել էր ձորը: 18 մարդ տարբեր վնասվածքներով տեղափոխվել էր Դիլիջան քաղաքի հիվանդանոց, առավել շատ տուժածներն այստեղից տեղափոխվել են մայրաքաղաքի ԲԿ-ներ: 5 տուժածը բուժումը կշարունակի տնային պայմաններում։
Ոստիկանությունից հայտնել են, որ պատահարի փաստի առթիվ նշանակվել է քննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա