Ճապոնիան Հայաստանում դեսպանատուն կբացի
Տոկիոն մտադիր է վեց երկրներում նոր դեսպանատներ հիմնել և ավելացնել արտասահմանյան երկրներում դիվանագիտական անձնակազմի քանակը: Այս մասին հաղորդում է «Գազետա.ռու»-ն` հղում անելով ճապոնական ԶԼՄ-ներին: Տեղեկատվության համաձայն` որոշումը նպատակ ունի ավելացնել աջակցությունը ճապոնական բիզնեսի ընդլայնմանն ու երկրի քաղաքացիների անվտանգության ապահովմանը:
Ճապոնիայի արտգործնախարարությունը մտադիր է դեսպանություններ բացել մասնավորապես Բութանում, Նամիբիայում, Մարշալյան կղիներում, Բարբադոսում, Հայաստանում և Թուրքմենստանում: Երկրի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով` ակնկալվում է, որ նշված երկրներում ճապոնական ընկերությունների ակտիվությունը կաճի:
Միաժամանակ ԱԳՆ-ն մտադիր է 70-ով ավելացնել արտերկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակազմը: