Հարցազրույցներ 12:15 26/08/2013

Պորտուգալացի կովկասագետ. ԼՂ ճանաչումը կախված է հայկական լոբբիից

Հեղինակ` Հարցազրույցը` Նվարդ Չալիկյանի

Panorama.am-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց պորտուգալացի կովկասագետ, դոկտոր Լիսինիա Սիմաույի հետ: Վերջինս դասավանդում է Կոիմբրայի Տնտեսագիտության ինստիտուտում, բացի կովկասյան խնդիրներից, հետազոտում է նաև ԵՄ արտաքին քաղաքականության հետ կապված հարցեր:

- Առաջիկայում Հայաստանն ու ԵՄ-ն պատրաստվում են ստորագրել Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագիրը՝ որպես Ասոցացման համաձայնագրի մի մաս: Ինչպե՞ս եք դուք գնահատում գործընթացի ներկայիս փուլը, որո՞նք են ԵՄ-ի շահերն այս տարածաշրջանում:

- Երբ խոսում ենք ԵՄ-ի շահերի մասին, պետք է հասկանանք նրա կառուցվածքը. ԵՄ-ն առանձին պետություն չէ (անգամ պետությունը խնդիրներ ունի համաձայնեցնելու իրարամերժ կարծիքները և միասնական տեսլական ձևավորելու): Ինչ վերաբերում է ներկայումս ընթացող գործընթացին՝ ասոցացման համաձայնագիր, ազատ առևտրի համաձայնագիր, վիզայի պարզեցման ռեժիմ և այլն, այս ամենն ուղղորդվում է մեծ մասամբ Եվրոպական հանձնաժողովի կողմից, և այն տեսլականը, որը ձևավորվում է հանձնաժողովի կողմից, հաճախ կարող է չհամընկնել անդամ երկրների նպատակների հետ, քանի որ դրանց թիվը շատ մեծ է: Այսպիսով դժվար է խոսել միասնական շահի մասին: Սակայն քանի դեռ հանձնաժողովն ունի այս տեսլականը, մենք կարող ենք որոշակի առարկայական արդյունքներ ակնկալել:

Եվրոպական Հարևանության քաղաքականության, հատկապես Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացված բոլոր նախորդ քայլերի հետ համեմատ Ասոցացման պայմանագիրն ամենաընդգրկուն փաստաթուղթն է: Այս փաստաթղթով ԵՄ-ն շատ էական քայլ է կատարել, և չեմ կարծում, որ նա հետ կանգնի այս գործընթացից: Սակայն վերջնաժամկետի առումով այն կարող է ճկուն լինել: Եթե նայեք Արևելյան գործընկերության 6 անդամ երկրներին, ապա նրանք այժմ գործընթացի տարբեր փուլերում են գտնվում. Եվրոպական հանձնաժողովը և եվրոպական մյուս կառույցները, որոնք բանակցում են այս պայմանագրի շուրջ, այս գործընթացն օգտագործել են գործընկեր երկրներից յուրաքանչյուրից որոշակի զիջումներ կորզելու համար՝ այդպիսով նրանց միջև ավելի սերտ քաղաքական հարաբերություններ հաստատելու նպատակով: Սա նշանակում է, որ կա ուժեղ պայմանականության էլեմենտ, որը հետագայում է՛լ ավելի կմեծացնի այս երկրների կապը միմյանց հետ:

- Էական ի՞նչ փոփոխություններ կարող է խրախուսել կամ առաջ բերել Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագիրը Հայաստանում:

- Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրին միանալը կհեշտացնի հայկական ապրանքների մուտքը եվրոպական շուկա, ինչպես նաև եվրոպական որոշ ապրանքների մուտքը հայկական շուկա: Այս գործընթացում ԵՄ-ն ավելի շատ հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ անելու և արտադրանքը զարգացնելու մեջ, քան հենց հայկական շուկայի մեջ: ԵՄ-ի համար գրավիչ է ո՛չ թե հայկական տեղական շուկան, այլ ներդրումներ անելու հնարավորությունը:

Սա Հայաստանի համար էլ ձեռնտու կլինի, քանի որ այն ներդրումների կարիք ունի, որն էլ իր հերթին ճանապարհ կհարթի դեպի այլ շուկաներ: Այս առումով կարող են լինել նաև մի շարք խնդիրներ, ինչպիսիք են օրինակ սանիտարական և որակի վերահսկման հետ կապված հարցերը. քանի որ եվրոպական շուկան շատ խիստ է այս առումով, Հայաստանը այլ շուկաներ մուտք գործելու հետ կապված կարող է դժվարություններ ունենալ, սակայն մյուս կողմից էլ` եվրոպական չափանիշները աշխարհում ամենաբարձրերից են, և եթե հայկական ապրանքները համապատասխանեցվեն այս չափանիշներին, ապա նրանց համար ավելի հեշտ կլինի այլ շուկաներ մուտք գործելը:

- Արդյոք ՀՀ-ի և ԵՄ-ի միջև կնքվող Ասոցացման համաձայնագիրը լուրջ մարտահրավե՞ր է այս տարածաշրջանում ռուսական շահերին: Ըստ Ձեզ, որքանո՞վ են Ռուսաստանի մտավախություններն այս առումով արդարացված:

- Երբ նայում ենք ռուսական արտաքին քաղաքականությանը վերջին մի քանի տարվա կտրվածքով` հատկապես այն բանից հետո, երբ Արևելյան գործընկերության ծրագիրը ավելի ակտիվացավ և ազատ առևտրի մասին այս պայմանագիրը դարձավ ավելի առարկայական, տեսնում ենք, որ Ռուսաստանը մտահոգված է այս գործընթացով: Եվրասիական միությունը և Մաքսային միությունը իրենց հերթին կանխարգելիչ միջոցներ են Ռուսաստանի համար այս պետությունների ավելի խորը եվրոպական ինտեգրացիան խոչընդոտելու համար: Կարծում եմ` Ռուսաստանը սկսել է գիտակցել, որ ԵՄ-ի «մեղմ ուժը» (soft power), որն է տնտեսականը, այդքան էլ «մեղմ» չէ: Երբեմն այն կարող է ունենալ կոշտ ուժի ազդեցություն. ըստ էության, տնտեսական ինտեգրացիան ավելի դժվար է հետ շրջել, քան այլ քաղաքական համաձայնագրեր: Այսպիսով կարծում եմ, որ Ռուսաստանը սկսել է գիտակցել ԵՄ-ի արտաքին քաղաքականության հենց այդ ասպեկտը և այժմ լրջորեն մտահոգված է: Երբ նայում ենք, թե ինչ է կատարվում Մոլդովայում, Ուկրաինայում և այլ երկրներում, տեսնում ենք նմանատիպ գործընթաց, որտեղ Ռուսաստանն ասում է՝ «դուք կամ մեզ հետ եք, կամ մեր դեմ եք. մենք ձեր հանդեպ լծակներ ունենք և կօգտագործենք դրանք»: Սակայն Ռուսաստանը պետք է նաև հաշվի առնի այն, որ այս դիրքորոշման արդյունքում կարող է մեծ կորուստներ ունենալ տարածաշրջանում իր իսկ շահերի տեսանկյունից: Ըստ էության, այս երկրները հայտնվել են ներկայիս դժվարին կացության մեջ այն պատճառով, որ Ռուսաստանի և ԵՄ-ի միջև չկա կառուցողական երկխոսություն: 2007թ.-ից ի վեր երկու կողմերը ի վիճակի չեն եղել համակարգել իրենց դիրքորոշումները և խելամիտ համագործակցություն հաստատել: Այսպիսով ԵՄ-ի և Ռուսաստանի միջև առկա անկայուն հարաբերություններն ունենում են իրենց բացասական հետևանքները այլ երկրների համար:

- Այժմ հաճախ է հնչում այն միտքը, որ Հայաստանը կանգնած է երկընտրանքի առջև՝ կա՛մ ԵՄ, կա՛մ Ռուսաստան, սակայն միևնույն ժամանակ Հայաստանի ղեկավարները փորձում են պահպանել հավասարակշռությունը: Ձեր կարծիքով` ՀՀ-ն կարո՞ղ է տնտեսապես ինտեգրվել ԵՄ-ին, բայց միևնույն ժամանակ պահպանել ռազմավարական և ռազմական դաշինքը Ռուսաստանի հետ: Ինչու՞ պետք է Հայաստանն անպայման կանգնած լինի երկընտրանքի առջև:

- Կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը և Հայաստանի արտաքին քաղաքականությունը այս առումով բավականին խելացի է եղել: Այն կարողացել է համատեղել իր բազմավեկտոր հարաբերությունները: Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում, ներառյալ ռազմական համագործակցությունը և անվտանգության երաշխիքները, անշուշտ կարևոր են Հայաստանի համար, բայց դրանք կարևոր են նաև Ռուսաստանի համար: Այսպիսով Ռուսաստանը նույնպես շատ բան ունի կորցնելու, եթե սպառնա հետ քաշվել Հայաստանից կամ անորոշություններ ստեղծի քաղաքական առումով… Նկատի ունենալով Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքը, Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում շատ մեծ կարևորություն ունի հենց Ռուսաստանի համար: Այսպիսով, եթե Ռուսաստանը նման սպառնալիքներ հնչեցնի, ապա նաև պետք է հաշվի առնի այն կորուստները, որ ինքը կկրի այդ պարագայում: Կարծում եմ, որ հայ քաղաքական գործիչները շատ լավ գիտեն այս մասին, և սա նրանց մանևրելու հնարավորություն է տալիս:

- Որքանո՞վ է հավանական, որ ԵՄ-ն ճնշում գործադրի Հայաստանի վրա` Ռուսաստանի հետ ունեցած գործընկերության առումով:

- Կարծում եմ ԵՄ-ն լրջորեն մտահոգված է այս հարցով: Իհարկե, ԵՄ-ն կգերադասեր, որ Հայաստանն ավելի քիչ կախվածության մեջ լիներ Ռուսաստանից, սակայն միևնույն ժամանակ և՛ ԵՄ-ի ներսում, և՛ եվրոպական մայրաքաղաքներում շատ լավ են հասկանում այն դժվարությունները, որ կան Հայաստանի առջև: Հայկական սփյուռքը ակտիվ է և այն միշտ տեղեկացնում է եվրոպական գործընկերներին այն մասին, թե ինչու Հայաստանը պետք է ընդունի այս կամ այն որոշումը: Կարծում եմ, որ ԵՄ-ն երբեք չի պահանջի, որ Հայաստանը դադարեցնի իր համագործակցությունը Ռուսաստանի հետ: Միևնույն ժամանակ ԵՄ-ն դիտարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը Հայաստանի համար ռազմական առումով Ռուսաստանից ավելի անկախ լինելու միջոց: Այսպիսով, որպեսզի Հայաստանը ռազմական առումով ավելի քիչ կախվածություն ունենա Ռուսաստանից, պետք է կարգավորվեն Հայաստան-Թուրքիա/Ադրբեջան հարաբերությունները: Ահա այստեղ է, որ ԵՄ-ն կարող է ունենալ ավելի մեծ դեր. ըստ էության հնարավոր չէ տնտեսապես ինտեգրել որևէ երկիր առանց այդ երկրի անվտանգությանն ու քաղաքականությանն առնչվող խնդիրների վերաբերյալ ռազմավարական տեսլական ունենալու: Եթե ԵՄ-ին հաջողվի իր ազդեցությունն ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի վրա, ապա Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարող են փոխվել` անցում կատարելով ներկայիս կախվածության կարգավիճակից դեպի գործընկերային հարաբերություններ:

- Բազմաթիվ փորձագետների կարծիքով` Ղարաբաղյան հակամարտությունը կարճաժամկետ հեռանկարում լուծում չի կարող ունենալ: Եթե համամիտ եք այս կարծիքի հետ, ապա որո՞նք են դե ֆակտո ԼՂՀ-ի զարգացման և նրա բնակչության կենսամակարդակի բարելավման հեռանկարները: Եվրոպական կառույցներն ինչպե՞ս կարող են աջակցել ԼՂՀ-ի իշխանություններին այս գործընթացում:

- Սա ԵՄ-ի համար բարդ հարց է: Ղարաբաղը որոշակի աջակցություն է ստանում ԱՄՆ-ից, բայց որպեսզի ԵՄ-ն նման քայլի դիմի, այն պետք է ունենա պաշտոնական քաղաքականություն, սակայն ԵՄ-ն մոտ ժամանակներս դա չի պատրաստվում անել: Վրաստանում ԵՄ-ն կարողացել է իրականացնել ներգրավման քաղաքականություն Հարավային Օսիայի և Աբխազիայի դե ֆակտո իշխանությունների հետ (որոշ փոքրածավալ ծրագրեր): Այսպիսով, տեսականորեն դա անհնար չէ. եթե ԵՄ-ն դա արել է այնտեղ, ապա կարող է նույնը անել նաև Ղարաբաղում: Սակայն Ղարաբաղը չի կարող իրապես զարգանալ, մինչև որ այն չունենա միջազգային ճանաչում (զարգացման այլ ուղիները շատ սահմանափակ են):

- Հնարավո՞ր եք համարում ԼՂՀ-ի միջազգային ճանաչումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը խոչընդոտում է և հրաժարվում է դա անել:

- Դա կախված է հայկական լոբբիից: Կան երկրներ, որոնք ճանաչել են Հարավային Օսիան և Աբխազիան, չնայած Վրաստանի դիմադրությանը… Սակայն ավելի կարևոր խնդիր է` ստեղծել այնպիսի ձևաչափ, որը կբերի հակամարտության կարգավորմանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:03
Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:    Նեղ կազմով...
Աղբյուր` Panorama.am
19:49
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է․ «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կանխատեսելի է, որ իր ամանորյա ուղերձում Վեհափառն անդրադառնալու է նաև այս հարցերին․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես շարունակում եմ պնդել, որ արդեն...
Աղբյուր` Panorama.am
19:20
««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝...
Աղբյուր` Panorama.am
19:08
Էս թատրոնն ինչի՞ համար անենք․ Ավինյանը՝ ծառերը մաս-մաս փոխարինելու մասին
 Ծառերի հետ կապաված մեզ մոտ հուզական ֆոնը շատ բարձր է։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Իր ծննդյան օրերի մատույցներում Ալիևի մոտ կրկին պոստկլիմաքսյան սինդրոմ է։ Սեփական ջեբի...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Աննա Հակոբյանի հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, հանդիպումը չի կայացել․ ԶԼՄ
«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Վարչապետի տիկնոջ անունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում
«Գիտական ապացույցների աճող քանակի պատճառով իր գոյությունը հաստատող առցանց խաղերի հետ կապված խանգարումը (Online gaming disorder; OGD)...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է
«Իմնեմնիմի» պոդքասթի ամանորյա թողարկման հյուրը Բագրատ Սրբազանն է։ Այս մասին տեղեկացրել է հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Դեռ աշխատելու տեղ ունենք. Ավինյան
«Այն դժվարությունները, որոնք ունենք, երևանցիները մեզ հետ հաղթահարում են»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok...
Աղբյուր` Panorama.am
17:44
Խորենացի փողոցում վթարի ենթարկված մոտոցիկլավարը մահացել է
Մայրաքաղաքի Խորենացու փողոցում դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին  միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ
Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Դստերը շան վզկապով զբոսնելու հանած կինը պատժվել է
Օմսկում Պերվոմայսկի շրջանային դատարանը օրինական է համարել տեղի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը, որն իր դստերը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
Թուրքական իշխանությունները դիտարկում են նոյեմբերի 24-ին Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհված Azimuth ինքնաթիռը բռնագրավելու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ
Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
16:35
Հանրային հ/ը որդեգրած գործելաոճի պայմաններում՝ Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը
Մայր Աթոռից հայտնում են, որ  նպատակահարմար չեն համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը դեկտեմբերի 31-ին ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չարենց, Իսահակյան, մյուսներ ... իրենց ներդրումն ունեն, այդ ամենի համար ենք պայքարում, ոչ միայն մեզ համար. Էդուարդ Միլիտոնյան
Հայաստանի ստեղծագործական միությունների, մասնավորապես Գրողների և Նկարիչների միությունների շենքերի  հարցով ՀՀ դատախազության ՀՀ վարչական...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ռուբեն Մուրադյանը՝ տեսախցիկների վերաբերյալ նոր օրինագծի մասին. Թվային կոնցլագերը հենց սա է
Կիբերանվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանն ուշադրություն է հրավիրում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած տեսախցիկների...
Աղբյուր` Panorama.am
16:12
ՔՊ-ականին պատկանող ընկերությանը վճարել են նախատեսվածից ավելի շատ. Չախոյանի ահազանգը
«Երևանյան լճի աջակողմյան ափամերձ տարածքի բարեկարգման աշխատանքների աճուրդին/тендер-ին «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ն 166.259.798 դրամ գնային...
Աղբյուր` Panorama.am
15:58
Ժաննա Անդրեասյան. Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը
«Տարին շատ բարդ էր, քանի որ չափորոշչի ներդրումն իրականացվել է դպրոցների 12 դասարաններից 7-ում։ Շատ կարևոր է, որ լինենք դպրոցների կողքին և...
Աղբյուր` Panorama.am
15:44
Հայաստանի նախագահության ժամանակ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր. Փաշինյան
«Ավարտվում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամկետը»,- Սանկտ Պետերբուրգում...
Աղբյուր` Panorama.am
15:33
ՊԵԿ. Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Պեսկով. Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով
Կորոնավիրուսով վարակված Նիկոլ Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ-ի այսօրվա գագաթնաժողովին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
15:04
Պուտին. Նիկոլ Վովայիչը պետք է որ կապի մեջ լինի
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԵԱՏՄ գագաթաժողովը։ Արարաողակարգային լուսանկարահանմանը Հայաստանից մասնակցում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։...
Աղբյուր` Panorama.am
14:41
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանում և մարզերում. ՆԳՆ-ն մանրամասներ է հրապարակում
Ներքին գործերի նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 19-ից իրականացրել է երթևեկության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}