Եղիա Ներսիսյան. Եթե իմ հարազատների հետ ինչ-որ բան լինի, ապա պատասխանատուն Ամիրխանյանն է (Տեսանյութ)
Ինձ ոստիկանության Արաբկիրի բաժնում վախեցրել են: Այս մասին Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց հայտարարեց ակտիվիստ Եղիա Ներսիսյանը:
Եղիա Ներսիսյանի խոսքով, եթե իր, իր ընկերների, հարազատների ու ընտանիքի անդամների հետ ինչ-որ բան լինի, ապա պատասխանատուն Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքի ոստիկան Ամիրխանյանն է:
«Արաբկիրի բաժնի պետ Ամիրխանյանը, անունը չգիտեմ, իր կաբինետում վիրավորական արտահայտություններ թույլ տվեց՝ ընդհուպ մինչև իմ արտաքինը, սակայն ամենավերջում ասաց, որ եթե այս ամենի միջից դուրս չգաս, քո հետ կամ քո ավագ ընկերների հետ վատ բան կպատահի»,- ներկայացրեց Եղիա Ներսիսյանը:
Եղիա Ներսիսյանը Ոստիկանության Արաբկիրի բաժանմունք էր տարվել Կոմիտաս 5 հասցեում ակտիվիստների և բնակիչների բողոքի ակցիաների ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները