«Հանցավոր բանդան ուղղորդվում է ոստիկանության կողմից». Նստացուցի մասնակիցների աջակիցներին ծեծում են
Քաղաքապետարանի դիմաց երիտասարդ երեք ակտիվիստներ շարունակում են իրենց նստացույցը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ակտիվիստներից Սուրեն Սահակյանն ասաց, որ վերջին օրերի ընթացքում սկսել են ֆիզիկական ուժ գործադրել իրենց աջակիցների նկատմամբ. «Նախ հարցնում են՝ ակցիայի մասնակի՞ց եք, դրական պատասխանի դեպքում՝ ծեծում են, առևանգում հեռախոս, ոսկե շղթա, հայհոյում: Բոլոր այդ հարձակումների ժամանակ նրանք նույն բանն են ասում՝ մեր հերերի դեմ եք հելել, ուզում եք գործից հանած լիենք, մեր հերերի դեմ եք բան անում»:
Ըստ բանախոսի՝ ոստիկանները կարող էին շատ կարճ ժամանակում բոլոր հանցագործությունները բանացահայտել, քանի որ այնպիսի վայրերում են արված, որտեղ տեսախցիկներ կան ու տեսաձայնագրված է ամեն ինչ: «Ոստիկանությունն անգործություն է ցուցաբերել և ընթացք չի տվել: Հանցավոր բանդա կա, որի մեջ ընդգրված է տասը հոգի, զբաղվում են կողոպուտով, մեր աջակիցներին ծեծելով: Նրանք ուղղորդվում են ոստիկանության կողմից»,- ասաց Ս. Սահակյանը:
Հիշեցնենք, որ շաբաթներ շարունակ ակտիվիստները քաղաքապետարանի դեմ անժամկետ նստացույց են հայտարարել` պահանջելով աշխատանքից ազատել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանին: Նստացույցի մասնակիցներն այն կարծիքին են, որ հենց նրանց շրջապատի մարդիկ եք, նույնիսկ որդիները, նման հանցագործությունների հեղինակները:
Ս. Սահակյանի դիտարկմամբ՝ իրենց անվտանգությունը նույնպես ապահովված չէ: Թեև դիմել են ոստիկանններին, որպեսզի գիշերային ժամերին քաղաքապետարանի դիմաց մի հերթապահ ոստիկան լինի՝ ապահովելով իրենց անվտանգությունը, սակայն բացասական արձագանքի են արժանացել: «Ստիպված ենք եղել քնել քաղաքապետարանի առջևի աստիճանահարթակին՝ տեսախցիկների մոտ, որը արգելել են մեկ անգամ, սակայն հետո էլի թողել են: Ոստիկանները պնդում են, որ մեր անվտանգությունն ապահովված է»,- ասաց նստացույցի մասնակից Սուրենը:
Վահագն Մինասյանն էլ շարունակելով, ասաց, որ ինքն այս աստիճանահարթակին քնելու համար մեկ անգամ արդեն բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք. «Ժամը երեքն էր: Ոստիկանն արթանցարեց ու պահանջեց այն կողմում քնել: Ես հրաժարվեցին, ինձ բերման ենթարկեցին ու «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն արձանագրություն կազմեցին՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարել»:
Նա նաև ասաց, որ չեն տրվելու սադրանքներին, չեն վախենալու անկախ բոլոր գործողություններից, «պատրաստ ենք անգամ ծեծերի ենթարկվել, բայց մեր պահանջին անպայման հասնելու ենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան