Իրաքը Shell-ից 4.6 միլիարդ դոլար է պահանջում
Իրաքի իշխանությոնները անգլո-հոլանդական նավթային Royal Dutch Shell ընկերությանը մեղադրել են բյուջե 4.6 միլիարդ դոլար չվճարելու մեջ: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը, ում տրամադրության տակ են հայտնվել Իրաքի նավթի նախարարության նավթային պայմանագրերի և արտոնագրեր վարչության՝ Shell-ի դուստր ընկերության փոխնախագահ Հանս Նիջկամպին ուղղված նամակը:
Նամակում Բաղդադը Shell-ին մեղադրում է Մաջնուն նավթահանքերի յուրացումն ուշացնելու մեջ: Հանքավայրի մշակումը դադարեցվել էր 2012 թվականի հուլիսի 1-ին՝ նավթային ընկերության պահանջով, որը ցանկանում էր վերանորոգել այն: Մաջնունում նավթարդյունահանումը պետք է վերսկսվեր 2013 թվականի հունվարին, սակայն Shell-ն այդպես էլ այն: Իրաքի իշխանությունները հաշվել են, որ ընկերությունը առնվազն 44 մլն բարել նավթ չի մատակարարել, որի հետևաքով երկրի բյուջեն մեծ կորուստներ է ունեցել:
Իրաքի պաշտոնատար անձինք և Shell-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաաբնել նամակի մասին լուրը: Նավթային ընկերության ներկայացուցիչ Դիեգո Պերեսը հայտարարել է, որ Մաջնունի «վերազինման» աշխատանքները տևելու են այնքան ժամանակ, քանի Shell-ն վսհատ չլինի, որ իր աշխատակիցներին վտանգ չի սպառնում: Մինչև տարեվերջ նավթային ընկերությունը հույս ունի նավթի արդյունահանումը օրական 175 հազար բարելի հասցնել: