Ադրբեջանը սպառազինության գնման հարցով դիմել է Հարավային Կորեային
Ադրբեջանը մտադիր է Հարավային Կորեայից գնել 3 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ ժամանակակից սպառազինություն, սակայն հարավկորեական կողմը դեռ չի տվել իր համաձայնությունը: Հարավային Կորեայի ԱԳՆ-ն, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորված լինելը, կոչ է արել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը նման որոշում կայացնելիս «հատուկ զգուշավորություն և զսպվածություն ցուցաբերել»:
«APA» լրատվական գործակալությունը, հղում անելով «Hankook İlbo» կորեական պարբերականին, հայտնում է, որ Ադրբեջանը կորեական սպառազինություն ձեռք բերելու շահագրգռություն է արտահայտել Բաքվում Հարավային Կորեայի խորհրդարանականների այցելության ժամանակ:
Ադրբեջանը ցանկություն է հայտնել Հվ. Կորեայից ձեռք բերել երկու սուզանավ, հածանավ, տրանսպորտային նավ, գերձայնային T-50 ինքնաթիռներ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, կրակի կառավարման համակարգեր և այլն, որոնց ընդհանուր գինը կազմում է մոտ 3 մլրդ ԱՄՆ դոլար: