Արգիշտի Կիվիրյանի գործն ուղարկվել է ՀՔԾ
Արգիշտի Կիվիրյանին օգոստոսի 24-ին ոստիկանության բաժին բերման ենթարկելիս ոստիկանության ավտոմեքենայի մեջ տեղի ունեցած միջադեպի նյութերը գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն: Այս տեղեկությունները Panorama.am-ին հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի օգնական Սոնա Տռուզյանը:
«Դեպքի առթիվ առավել ամբողջական, բազմակողմանի քննություն ապահովելու համար գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն»,- ասաց նա:
Դատախազի օգնականը հաստատեց նաև այն տեղեկությունը, որ նույն միջադեպի վերաբերյալ զեկուցագիր է ներկայացրել նաև ոստիկանը:
«Արգիշտի Կիվիրյանը իրեն հայհոյել, կծել և հարվածել է մեքենայի մեջ»,- ոստիկանության հրամանատար Վահան Վրթանեսյանի ներկայացրածը փոխանցեց Ս. Տռուզյանը:
Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ` Քր.օր-ի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հիշեցնենք, որ հոդվածը սահմանում է.
«Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով»:
Նախորդող հրապարակումներ` Բռնության են ենթարկել Արգիշտի Կիվիրյանին
Ես հիմա ինձ շատ վատ եմ զգում. Արգիշտի Կիվիրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան