Գազի գնի սուբսիդավորման բանակցությունները դեռ շարունակվում են
ՀՀ կառավարության տեղեկատվության վարչության պետ Սուսաննա Տոնոյանը երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցին հայտնել է, որ գազի գնի սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարի հայթայթման համար բանակցությունները դեռ շարունակվում են: Ռուսաստանից ստացվող գազի գինը 270 դոլար է (1000 խմ-ը), մինչդեռ կառավարությունը հույս ունի, որ նույն Ռուսաստանը դրամաշնորհների տեսքով տարեկան շուրջ 150 միլիոն դոլար է հատկացնելու, որի շնորհիվ գազի գինը կդառնա 189 դոլար:
Մինչդեռ արդեն 5 ամիս է՝ այդ գումարը չի ստացվում: Ուղիղ 25 օր առաջ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, թե այդ բանակցությունները «կարծես թե ավարտվել են, առաջիկա օրերին վերջնականապես կձևակերպվեն մեխանիզմները և կհայտարարենք..»: