Հայկ Դեմոյանը ծիծաղելի է որակել իր` ԲՈՀ-ի նախագահ նշանակվելու մասին լուրերը
Արդեն մեկ ամիս է, ինչ համառորեն լուրեր են շրջում, թե Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի թափուր տեղը զբաղեցնելու է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ով իր դիսերտացիայի պաշտպանության ժամանակ բավականին աղմկալի բախում է ունեցել ԲՈՀ-ի հետ, և այս բախումը, ասում են, դերակատարում է ունեցել Արտյուշա Ղուկասյանի պաշտոնազրկման հարցում:
Դեմոյանը, սակայն, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ առաջին անգամ է լսում իր նշանակման մասին: «Ես առաջին անգամ եմ լսում և դա ծիծաղելի է, քանի որ այդ նույն հանձնաժողովը փորձում էր տապալել իմ դիսերտացիան»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները