Իրանի ԱԳՆ. Սիրիայի վրա ռազմական հարձակման դեպքում՝ պատերազմի մեջ կներքաշվի ողջ տարածաշրջանը
«Սիրիայի վրա ռազմական հարձակումը աղետալի հետևանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար»,- այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Սեյյեդ Աբբաս Արաղչին:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով Սիրիայի վրա ռազմական հարձակում գործելու հավանականությանը, մասնավորապես նշել է. «Մեր տարածաշրջանը շատ զգայուն է, այն առավել քան երբևէ կայունության կարիք ունի: Սիրիայի վրա ռազմական հարձակման դեպքում պատերազմի մեջ կներքաշվի ողջ տարածաշրջանը. Ռազմական հարձակումը շատ վտանգավոր է, այն աղետալի հետևանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար»:
Իրանցի դիվանագետը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Սիրիայի վրա ռազմական հարձակում գործելու մասին բանաձև չի ընդունել: