Ճապոնիայում արևային հարվածով հոսպիտալացվածների թիվը մոտեցել է 54 հազարի
Ամռան սկզբից Ճապոնիայում արևային հարվածով հոսպիտալացվածների թիվը մոտեցել է 54 հազարի: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:
Մայիսի վերջից ջերմային հարվածով հիվանդանոց է տեղափոխվել 53 հազար 739 մարդ, որից 87-ը մահացել են: Օգոստոսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում հոսպիտալացվածների թիվը հասել է 5680-ի, մահացել է 10 մարդ:
Օդերևութաբանների տվյալներով՝ օրվա միջին ջերմաստիճանը Ճապոնիայում օգոստոսի երկրորդ տասնօրյակում եղել է 1961 թվականից անցկացվող վիճակագության ընթացքում ամենաբարձրը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա