Մոուրինյո. «Հպարտանում եմ իմ խաղացողներով»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պրեմիեր լիգայի խաղում արձանագրած ոչ-ոքիից (0:0) հետո նշել է, որ արդյունքն օրինաչափ է, նաև գովել է իր թիմի երիտասարդ խաղացողներին:
«Ես կարծում եմ, որ սա արդարացի միավոր է: Ոչ ոք արժանի չէր պարտության, ոչ ոք անհրաժեշտ չափով չաշխատեց հաղթանակի համար, և ոչ ոք մրցակցից այնքան լավը չէր, որպեսզի հաղթեր,- պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերել է «Չելսիի» պաշտոնական կայքը:- Ուստի ամեն ինչ արդարացի է: Հարձակման գծում մենք գործում էինք երիտասարդ 4 խաղացողներով: Ոմանց համար դա առաջին խաղն էր «Օլդ Տրաֆֆորդում»: Նրանք խաղում էին չեմպիոնների` Ֆերդինանդի, Վիդիչի ու Էվրայի դեմ… Եվ գերազանց կատարեցին իրենց աշխատանքը:
Մեզ չհաջողվեց փոխանցումներով խաղը, սակայն, ընդհանուր առմամբ, տղաները ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեցին: Տաղանդավոր շատ խաղացողներ ունենք, բայց նրանք պետք է իմանան, թե ինչպես պետք է խաղան դժվարին պայմաններում: Մենք չհաղթեցինք: Վերցրեցինք ընդամենը 1 միավոր: Եվ սա լավագույն խաղը չէր:
Անհրաժեշտ է սովորեցնել այդ ֆուտբոլիստներին և նրանց տղամարդ դարձնել, ովքեր կխաղան այն թիմում, որը հույս ունի հաղթել առաջնությունում: Մենք ոչ միայն լավ խաղ պետք է ցուցադրենք, այլև տակտիկապես գրագետ պետք է գործենք ողջ հանդիպման ընթացքում: Հպարտանում եմ իմ խաղացողներով: Սա մրցաշրջանի լավագույն մեկնարկ է. երկու հաղթանակ ենք տոնել տանը և մեկ ոչ-ոքի` արտագնա խաղում` ընդդեմ չեմպիոնի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները