Ս. Գլազև. ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում Ուկրաինան կդադարի լինել միջազգային իրավունքի սուբյեկտ
Եթե Ուկրաինան Եվրամիության հետ ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, ապա կդադարի Ռուսաստանի համար լինել ռազմավարական գործընկեր և փաստացի կզրկվի միջազգային իրավունքի սուբյեկտ լինելուց: Այս մասին «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը:
«Ստորագրելով Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը՝ Ուկրաինան առևտրային քաղաքականության բոլոր հարցերում ինքն իրեն կզրկի ինքնիշխանությունից: Ուկրաինան կդադարի մեզ համար լինել ռազմավարական գործըներ, կվերանա՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, քանի որ առևտրի հարցերում իր բոլոր գործողությունները ստիպված կլինի համաձայնեցնել Եվրամիության հետ: Մենք չենք հասկանում, թե ինչու է Ուկրաինան կամավոր իր ինքնիշխանությունը զիջում Բրյուսելին՝ հրաժարվելով մեզ հետ արտոնյալ պայմաններով համագործակցությունից»,-նշել է Վ. Պուտինի խորհրդականը:
Նա նաև հավելել է, որ Եվրամիության հետ այդ համաձայնագրի ստորագրումը «աղետալի կլինի Ուկրաինայի համար և մեծ հարված կլինի Ռուսաստանին»:
«Մենք բոլոր միջոցներով կցանկանայինք խուսափել դրանից»,- ընդգծել է Ս. Գլազևը:
Աղբյուրը հիշեցնում է, որ նախօրեին ուկրաինական պատվիրակությունը՝ երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովի գլխավորությամբ, բանակցություններ է վարել Մոսկվայում ռուսական կողմի հետ, ինչից հետո ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել է, որ ռուսական կողմը անիմաստ է համարում շարունակել բանակցությունները այն հեռանկարի շուրջ, թե ինչպես կարող է Ուկրաինան համատեղել իր մասնակցությունը միաժամանակ Եվրամիության հետ ազատ առևտրի գոտում և Մաքսային միությունում:
«Ուկրաինացիները ցանկանում են գտնել համատեղ ձևաչափ, և մենք ինքներս փորձում էինք գտնել նման հնարավորություն, սակայն երբ ամեն ինչ վերլուծեցինք, անգամ որևէ անցումային փուլի հնարավորություն, հասկացանք, որ փոխզիջման չենք կարող գալ»,- նշել է ՌԴ փոխվարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում