ՄԱԿ-ը ապրիլի 6-ը հայտարարել է սպորտի միջազգային օր
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հերթական վեհաժողովը ապրիլի 6-ը հայտարարել է սպորտի միջազգային օր: Կազմակերպության 67-րդ նստաշրջանը ղեկավարող Վուկ Երեմիչն ընդգծել է, որ որոշումը միջոց կդառնա համայն մարդկության համախմբման, ներշնչման, առաջընթացի, վերակրթվելու համար, քանզի սպորտը հզոր զենք է հաշտության, խաղաղության և մերձեցման համար: Չէ՞ որ հասարակությունը միասին է ուրախանում նշանակալից նվաճումներով: Բացի այդ, սպորտի շնորհիվ են հաղթահարվում կրոնական, էթնիկական և տնտեսական արգելքները:
Վեհաժողովի մասնակիցները հիշել են նաև օլիմպիական խարտիան (օրենսգիրք), նրանում ընդգծված միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) խնդիրները: Սպորտը պետք է ծառայի մարդկությանը` խրախուսելով խաղաղություն առողջ ապրելակերպի, մշակույթի և կրթության միջոցով:
Գլխավոր ասամբլեան առաջարկել է ՄԱԿ-ի անդամ երկրներին, ինչպես նաև միջազգային, տարածքային, ազգային մարզական կազմակերպություններին և շահագրգիռ այլ կողմերին` սերտորեն համագործակցել սպորտի միջազգային օրը (ապրիլի 6-ը) կազմակերպելու և հաջողությամբ անցկացնելու համար: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Օրվա բոլոր ծախսերը կկատարվեն կամավոր վճարումների հաշվին:
Հավելենք, որ ՄԱԿ-ի նստաշրջանին ներկա են եղել ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգգեն և աշխահի թիվ մեկ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները