Արամ Սարգսյան. ԵՄ-ն` ՀԱՊԿ չի, ԱՊՀ չի, որ քեզ հետ անդամակցելով` հակառակորդիդ զինի
«Առավոտ»-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը անդրադարձել է ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությանն ու Եվրասիական միությանն անդամագրվելու վտանգներին: Նրա մեկնաբանությամբ` «Որոշումը կախված է Սերժ Սարգսյանից ու իր թիմից: Հայաստանին անհրաժեշտ է, որ համաձայնագիրը նախաստորագրվի: Դա նաև Ղարաբաղին է պետք: Ինչ ուզում եք` ասեք, բայց ԵՄ ասոցացված անդամ Հայաստանին քաղաքակիրթ աշխարհը այլ կերպ է նայելու ու վերաբերվելու, քան Եվրոպայի մասը չկազմող Ադրբեջանին: Ոչ ոք ժողովրդավար երկրից մաս չի տա ոչ ժողովրդավար երկրին: ԵՄ-ն` ՀԱՊԿ չի, ԱՊՀ չի, որ քեզ հետ անդամակցելով` հակառակորդիդ զինի»:
Արամ Սարգսյանի հետ հարցազրույցը` թերթի հաջորդ համարում: