Արմեն Մինասյան. Կրթությունը պետք է լինի թանկ, բայց` հասանելի
Հաջորդ շաբաթ մեկնարկում է նոր ուսումնական տարին, ուր մուտք ենք գործում բավականին լարված պայմաններում. ուսման վարձերի թանկացումն ու դրանք վճարելու վերջնաժամկետի կրճատումը խոցելի խմբերի մոտ դժգոհություն են առաջ բերել: Ստեղծված իրավիճակում ինձ համար հասկանալի են ինչպես ԿԳ նախարարության ու բուհերի մեկնաբանություններն ու հիմնավորումները, այնպես էլ քաղաքացիական ակտիվիստների ու պարզապես քաղաքացիների դժգոհություններն ու մտավախությունները: Առայժմ այս երկու մոտեցումները չեն համընկնում, մինչդեռ դրա իրականացումն այնքան էլ դժվար չէ: Պարզապես անհրաժեշտ էոլորտում բարեփոխումներ իրականացնել. բարեփոխումներ, որոնց հիմքում պետք է ընկած լինեն մի քանի կարևորագույն սկզբունքներ:
Առաջինը և ամենակարևորը` ուսումնական հաստատությունների ինքնուրույնությունն է: Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է ինչպես ֆինանսականու վարչական այնպես էլ կառավարչական հարցերին:Ուսումնական հաստատությունն ինքը պետք է որոշի` որքան, ինչ պայմաններով և ինչմեխանիզմով ուսանողներ ներգրավել: Պետությունը, որպես այդպիսին, չի կարող այսհարցերում արդյունավետ որոշումներ կայացնել: Սա ապացուցված է փորձով: Պետությունը կարող է միայն մշակել չափորոշիչներ, արտոնագրել և վերահսկողություն իրականացնել: Իսկ ահա կառավարել, այն էլ` արդյունավետ, ոչ մի պետություն չի կարող և չպետք է անի: Այն, ինչ առկա է մեզանում, ասվածի լավագույնապացույցն է: Բուհերն ուսանողներին ընտրելու (ընդունելության քննությունների), կրթության պայմաններ տրամադրելու (ուսման վարձեր, կրթաթոշակներ, կեցավայրեր), ընթացիկ կառավարման հարցերում գրեթե մինիմալ մասնակցություն ունեն: Իսկ սա բացասաբար է ազդում կրթական պրոցեսի և կրթության որակի վրա:
Երկրորդ սկզբունքը` բարձրագույն կրթությունը պետք է լինի 100 տոկոսով վճարովի: Ամբողջ աշխարհում կրթությունը թանկ հաճույք է: Դրա գինն ուղիղ համեմատական է դասավանդող անձնակազմի մասնագիտական որակներին: Այսինքն`որքան ավելի լավն են դասախոսական կազմն ու կրթական պայմանները, այնքան կրթություննավելի թանկ է: Ճիշտ է նաև հակառակը` որքան կրթությունն էժան է, այնքան մատուցվողծառայությունը ցածրորակ է և հետևաբար` անմրցունակ: Ասել, թե Հայաստանում ներկայումս կրթությունն անկում է ապրել այնքան, որ առհասարակ մրցունակ չէ, ճիշտ չէ: Բայց մյուս կողմից էլ ակնհայտ է, որ հայաստանյան բուհերն աճի զգալի տեղ ունեն և այդ աճը հնարավոր է միայն պրոֆեսորադասախոսական անձնակազմը` ավելի բարձր որակավորում ունեցող մասնագետներով համալրելու, ծրագրերը թարմացնելու և ժամանակիպահանջներին ադապտացնելու ու նաև կրթական պայմանները արդիականացնելու միջոցով (տեխնիկական վերազինումը, լաբորատորիաների հիմնումը և այլն): Այս ամենը ռեսուրսներ են պահանջում, իսկ ռեսուրսների հիմնական (Հայաստանի պայմաններում` գրեթե միակ) աղբյուրըկրթություն ստացողներն են` ուսանողները: Այսինքն` թանկացումն ինքնին կարող է միայն օգուտ բերել կրթական պրոցեսին, բայց` եթե կրթական հաստատությունն ինքնուրույն էայնքան, որ ստացված միջոցները տնօրինում է սեփական հայեցողությամբ:
Երրորդկարևոր սկզբունքը, կրթության հասանելիությունն է: Այս հասկացությունը հանրային ընկալման մեջ բավականին նեղացել է և հնչում է այլ կերպ` ուսման վարձերի վճարման կարողություն: Իրականում այն շատավելի լայն է: Բացի ուսման վարձը վճարել կարողանալը, այն ներառում է նաև կեցության հարցը (Հայաստանում հատկապես շրջաններից եկած ուսանողների համար), ժամանակակից գիտական, կրթական, դիդակտիկ նյութերից, տեխնիկայից ու կոմունիկացիաներից օգտվելու հնարավորությունը, շատ դեպքերում նաև աշխատանքի իրավունքի իրացումը: Բոլոր նրանք, ովքեր շփվել են հայրենի բարձագույն կրթության ոլորտի հետ, կարող են միանշանակ փաստել, որ սա չկա: Ասել է թե` եթե անգամ կրթությունն 100 տոկոսով անվճար դառնա,միևնույն է այն հասանելի չի լինելու բոլորի համար: Ուստի, երբ խոսվում է հասանելիությունապահովելու մասին, անհրաժեշտ է համալիր քայլեր ձեռնարկել, այլ ոչ միայն մտածել ուսմանվարձերը զեղչելու կամ զիջելու մասին:
Ահա այստեղ է, որ առաջ է գալիս պետությունը` Սահմանադրության 2-րդ հոդվածում ամրագրվածիր բնույթով և դրանից բխող պարտավորություններով հանդերձ: Առաջին հերթին պետություննէ, որ պետք է ապահովի հասանելիությունը: Իսկ թե ինչպես պետք է դա արվի, խոսակցությանայլ թեմա է: Բոլոր դեպքերում հեծանիվ հայտնագործելու կարիք չկա, լուծումները,հատկապես, արևմտյան երկրներում, վաղուց գտնվել են և արդյունավետ կիրարկվում են:
Ամփոփելով,պետք է նշեմ, որ Հայաստանում իսկապես կրթության որակը բարձրացնելու հնարավորություն և անհրաժեշտություն կա, բայց դրա ապահովման առաջին քայլերից մեկը ուսմանվարձերի բարձրացումն է: Մյուս կողմից կարիք կա, որպեսզի պետությունն իրհնարավորության սահմաններում (օրենսդրական, վարչական, ֆինանսական լծակներիհամադրմամբ) նպաստի կրթությունը հասանելի դարձնելուն: Այս երկու խնդիրներըմիաժամանակ լուծելի են և ցանկալի է, որ կրթական պրոցեսում ներգրավված բոլորսուբյեկտները լծվեն այդ լուծումները որոնելու և կիրառելու աշխատանքներին:
Հեղինակ` Արմեն Մինասյան
Panorama.am -ը հայտնում է, որ հեղինակի կարծիքը կարող է չհամապատասխանել խմբագրության կարծիքի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում