Իրանի ԱԳՆ-ն հերքել է Բաշար ալ-Ասադի՝ գաղտնի Թեհրան մեկնելու մասին տեղեկատվությունը
«Բաշար ալ-Ասադի՝ գաղտնի Թեհրան մեկնելու մասին տեղեկատվությունը ծիծաղելի է»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Սեյյեդ Աբբաս Արաղչին:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ իսրայելական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, թե իբր Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը երեքշաբթի գիշերը ընտանիքի հետ վայրէջք է կատարել Թեհրանի «Իմամ Խոմեյնի» օդանավակայան:
«ՄԵՀՐ»-ը հավելում է, որ միջազգային երթուղիները սպասարկում է «Մեհրաբադ» օդանավակայանը, իսկ «Իմամ Խոմեյնին» ներքին չվերթներն է սպասարկում: