Երկրպագուները կարծում են, որ Կասիլյասը պետք է մտածի «Ռեալից» հեռանալու մասին
Իսպանական «Marca»-ն հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում, որպեսզի նրանց կարծիքն իմանա մադրիդյան «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի մասին: Իսպանիայի հավաքականի դարպասապահը չի հայտնվում «Արքայական թիմի» հիմնական կազմում: Ազգային առաջնության առաջին երկու տուրի խաղերում Կառլո Անչելոտտին նախապատվությունը տվել է Դիեգո Լոպեսին…
«Marca»-ն հարցն այսպես է ձևակերպել` որքանո՞վ է նպատակահարմար, որ Կասիլյասը «Ռեալից» հեռանա մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակումը: Հարցման ենթարկվածների գերակշիռ մեծամասնությունը կարծում է, որ Կասիլյասը պետք է մտածի այդ մասին: Իրադարձությունների զարգացման նման ընթացքի օգտին քվեարկել է 75 տոկոսը:
Ավելացնենք, որ հարցմանը մասնակցել են 50 հազար երկրպագուներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները