Չեխիա-Հայաստան հանդիպման տոմսերի վաճառքը հայ երկրպագուների համար՝ սեպտեմբերի 2-ից
Սեպտեմբերի 6-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում տեղի կունենա Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Չեխիա-Հայաստան հանդիպումը: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրեցին Չեխիայի ֆուտբոլի ասոցիացիայից, Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար հատկացված տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել «Էդեն Արենա» մարզադաշտի չորրորդ մուտքի մոտ գտնվող տոմսարկղից, սեպտեմբերի 2-5-ը, ժամը 13:00-17:00-ն: Խաղի օրը՝ սեպտեմբերի 6-ին, տոմսերը կվաճառվեն երրորդ մուտքի մոտ գտնվող տոմսարկղում, սկսած ժամը 12:00-ից: Տոմսերի արժեքն է 290 չեխական կրոն (11,26 եվրո):
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում