Աշոտյան. ՀՀ նախագահի կողմից տրվել է հանձնարարական` արագացնել ուսանողների համար նախատեսված սոցիալական փաթեթի ընդունումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է կրթության և գիտության նախարարություն: Երկրի ղեկավարի հետ հանդիպումից հետո ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե պատահական չի համարում, որ Սերժ Սարգսյանը`գերատեսչություններ ծրագրած իր այցելությունները սկսել է հենց ԿԳՆ-ից:
«Նախագահի հավաստմամբ, կրթության և գիտության ոլորտները մեր երկրի համար նույքան կարևոր են, որքան պաշտպանության ոլորը»,-ասել է Աշոտյանը:
Նրա ներկայացմամբ, երկրի ղեկավարին զեկուցվել է ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին, ներկայացվել են անելիքները, զեկուցումներով հանդես են եկել փոխնախարարները, նախարարության աշխատակազմի ղեկավարը և այլք:
Նախարարի խոսքով, ՀՀ նախագահի կողմից տրվել է հանձնարարական, արագացնել ուսանողների համար նախատեսված սոցիալական փաթեթի մշակման և ընդունման աշխատանքները, հետազոտել ուսանողական վարկերի շուկան, դրանք հասանելի դարձնել, առավել մեծ թվով արտասահմանցի ուսանողներ ներգրավել հայաստանյան բուհերում:
Աշոտյանի ներկայացմամբ, երկրի ղեկավարը նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարևորել է թափանցիկ ախատաոճը, հասարակության հետ երկկողմնաի կապի ապահովումը:
Հիշեցնենք, որ երեկ անցած ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած, ինչպես նաև տարբեր օլիմպիադաներում հաջողությունների հասած մայրաքաղաքի և մարզերի բազմաթիվ աշակերտների և ուսանողների հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել էր.
«Հավատացեք՝ մեր երկիրն ամեն ինչ անելու է, որպեսզի գիտությունը, կրթությունը Հայաստանում զարգանան: Մի քանի ամիս առաջ ես հանձնարարել էի հանրապետության կառավարությանը միջոցներ ձեռնարկել, որպեսզի ոչ մի լավ սովորող ուսանող սոցիալական պայմանների պատճառով չզրկվի կրթություն ստանալու իր իրավունքից: Եվ արդեն այս տարվանից գործում են մի շարք ծրագրեր: Ծրագրեր, որոնք ընդհանրական են, նախատեսված են բոլորի համար և ծրագրեր, որոնք արդեն գործում են սոցիալապես անապահով ուսանողների համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան