Քաղաքական 17:38 28/08/2013

Օգոստոսի 29. Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օր

Ղազախստանը կարող էր դառնալ Մերձավոր Արևելքի առաջին միջուկային գերտերությունը, սակայն ինքնակամ հրաժարվել է այդ կարգավիճակից: 1991 թվականի օգոստոսի 29-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պատմական փաստաթուղթ ընդունեց. Սեմիպալատինսկի միջուկային փորձադաշտը փակելու մասին հրամանագիրը, որը, անկասկած, բարձրացրեց երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում: 2010 թվականից սկսած՝ այդ օրը նշվում է որպես Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օր: 2009 թվականի դեկտեմբերի 2-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 64-րդ նստաշրջանը, միաձայն ընդունելով 64/35 բանաձևը, օգոստոսի 29-ը հայտարարեց Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օր: Մեծ թվով հեղինակներ և համահեղինակներ ունեցող տվյալ բանաձևի ընդունման նախաձեռնությամբ հանդես եկավ Ղազախտանի Հանրապետությունը:

«Օգոստոսի 29-ը դարձավ այն օրը, երբ ողջ Կենտրոնական Ասիան ձեռք բերեց միջուկային զենքից ազատ տարածաշրջանի կարգավիճակ», - հայտարարեց Նուրսուլթան Նազարբաևը և հավելեց, որ Ղազախստանը նույնպես ինքնակամ հրաժարվել է աշխարհում թվով չորրորդ միջուկային ներուժից, որը մնացել էր խորհրդային միջուկային մեքենայից: «Խոսքը 1200 միջուկային մարտագլխիկներով ավելի քան 100 բալիստիկ հրթիռների մասին է, որոնք ունակ են հասնել աշխարհի ցանկացած կետ», - ընդգծել է Ղազախստանի նախագահը:

Միջուկային զենքից հրաժարվելու օրը Ղազախստանը նոր առաջարկ առաջ քաշեց. “ATOM” (հապավում. “Abolish Tеsting – Our Mission”, այսինքն՝ «Փորձարկումներից հրաժարվելը մեր առաքելությունն է»): Նախագծի շրջանակներում Երկիր մոլորակի վրա բնակվող ցանկացած անձ, որը դեմ է ատոմային զենքին, կարող է ստորագրել աշխարհի կառավարություններին ուղղված առցանց միջնորդագրի տակ՝ կոչ անելով ընդմիշտ հրաժարվել միջուկային փորձարկումներից: Իսկ 2013 թվականին «ATOM»-ը կոչ արեց աշխարհի բոլոր ժողովուրդներին օգոստոսի 29-ին տեղի ժամանակով ժամը 11.05-ին մեկ րոպե լռությամբ հարգել միջուկային զենքի փորձարկման զոհերի հիշատակը: Միջուկային զենքն աշխարհի երեսից վերացնելու գործում իր ունեցած նշանակալի ներդրումի համար մի շարք պետություններ, որոնց թվում ԱՄՆ-ն, Ղրղզստանը, Նորվեգիան, ճապոնիան, Մարշալյան կղզիները, շարունակում են առաջադրել Ղազախստանի ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի թեկնածությունը Նոբելյան մրցանակ ստանալու համար:

Այն բանից հետո, երբ Ղազախստանը պաշտոնապես հրաժարվեց Սեմիպալատինսկի միջուկային փորձադաշտի փորձակումներից, շատերը շփոթության մեջ էին: Զենքը պահպանելու կողմնակիցները նշում էին, որ այդ զինանոցն արդյունավետ գործիք կլիներ հավանական թշնամու հնարավոր հավակնությունները զսպելու համար: Ղազախստանի նախագահի խոսքերով, խորհուրդներով հանդես էին գալիս նաև ասիական երկրները, որոնք Ղազախստանին համոզում էին պահպանել միջուկային զենքը՝ ի պատասխան զգալի ֆինանսական աջակցության և միջուկային զենք ունեցող առաջին և միակ մուսուլմանական երկրի միջազգային «հեղինակության» ձեռքբերման:

Սակայն Ղազախստանը ոչ միայն հրաժարվեց, այլ նաև մյուս համաշխարհային գերտերություններին կոչ արեց «ոչ» ասել միջուկային չարիքին: Միջուկային զենքի վերջին մնացորդը Սեմիպալատինսկի միջուկային փորձադաշտում վերացվեց 1995 թվականի մայիսի 7-ին, իսկ 2000 թվականի հուլիսի 29-ին նույն փորձադաշտում պայթեցվեց միջուկային փորձարկումների համար նախատեսված վերջին օբյեկտը:
Հիշեցնենք, որ 1949 թվականի օգոստոսի 29-ին Սեմիպալատինսկի միջուկային փորձադաշտում իրականացվեց առաջին պայթյունը: Ընդհանուր առմամբ այնտեղ շուրջ 500 պայթյուն է իրականացվել: Դրանց թվում տեղի է ունեցել նաև առաջին ջրածնային ռումբի փորձարկումը: Պայթյուններն անդառնալի վնաս հասցրին Ղազախստանի տարածքին: Երկրի ժողովուրդն իր կաշվի վրա զգաց միջուկային զենքի բոլոր սարսափները: Սեմիպալատինսկի միջուկային փորձադաշտում 752 միջուկային պայթյուն տեղի ունեցավ, որից 78-ը գետնի վրա, մյուսները՝ գետնի տակ: 1949-1963 թվականներին իրականացված միջուկային պայթյունների ընդհանուր հզորությունը 2,5 հազար անգամ գերազանցել է Հերոսիմայի վրա նետված ատոմային ռումբի հզորությունը: Փորձադաշտում իրականացված պայթյունների հետևանքով տուժածների թիվը, պաշտոնական տվյալների համաձայն, հասնում է 1,3 միլիոնի: Եվ ահա 1995 թվականի ապրիլին Ուկրաինայից մեկ տարի և չորս ամիս շուտ Ղազախստանն իր տարածքը ազատեց միջուկային զենքից:
Միջուկային փորձադաշտի փակման հարցում ոչ պակաս կարևոր դեր խաղաց նաև գրող, ՂՀ հասարակական-քաղաքական գործիչ Օլժաս Սուկեյմենովի ղեկավարությամբ 1980-ական թվականների վերջերին Ղազախստանում սկիզբ առած “Невада-Семипалатинск” հակամիջուկային շարժումը:

Իսկ նախորդ տարի Նուրսուլթան Նազարբաևը ևս մեկ կարևոր գաղափար առաջ քաշեց, որը նույնպես կապված էր միջուկային տեխնոլոգիաների հետ: Այն է՝ Ղազախստանի տարածքում միջուկային վառելանյութի Միջազգային բանկ հիմնել՝ ապահովելու համար այն երկրների հասանելիությունը միջուկային նյութերին, որոնք ցանկանում են միջուկային խաղաղ էներգետիկա ապահովել, սակայն չունեն բավարար քանակությամբ ներքին ռեսուրսներ: Ընդ որում, օբյեկտը որևէ էկոլոգիական վտանգ չի ներկայացնում երկրի համար: Ղազախստանը, ինչպես պնդում են նաև բազմաթիվ փորձագետներ, ունի ռադիոակտիվ նյութերի արդյունահանման, վերամշակման և պահեստավորման անվտանգ տեխնոլոգիաներ: Բանկի շահագործման վերահսկողությունն իր հերթին խոստանում է իրականցնել նաև ԱԷՄԳ-ը: Բանկի ստեղծման գաղափարն արդեն իսկ արժանացել է աշխարհի մի շարք երկրների ղեկավարների հավանությանը: Իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման աջակցություն է հայտնել ԱԷՄԳ ղեկավարների խորհրդի կազմի մեջ մտնելու Ղազախստանի մտադրությանը:
ԱՄՆ Սենատի պաշտոնական կայքում տեղադրված է Ղազախստանից միջուկային զենքի դուրսբերման ավարտի 10-րդ տարելիցին նվիրված 2005 թվականի ապրիլի 29-ի բանաձևը: Սենատը «երախտագիտություն է հայտնում Ղազախստանին իր տարածքից միջուկային զենքը վերացնելու պատմական որոշման համար»:

1993 թվականին Ղազախստանն ԱՊՀ տարածքում առաջիններից մեկը միացավ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին, իսկ 1994 թվականի դեկտեմբերին աշխարհի միջուկային տերությունների կողմից Ղազախստանի անվտագության երաշխավորման մասին հուշագիր ստորագրվեց: 1996 թվականին Ղազախստանը դարձավ ՄԱԿ ԳԱ կողմից 1996 թվականի սեպտեմբերի 10-ին ընդունված Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանգրի մասնակից, որը, սակայն, դեռևս ուժի մեջ չի մտել, քանի որ պետք է վավերացվի միջուկային զգալի ներուժ ունեցող մի շարք երկրների կողմից: Միևնույն ժամանակ, Միջուկային զենքի չտարածման պայմանագրի անդամ-մասնակիցները համաձայնության եկան հուշագրի տեսքով ամրագրել Ղազախստանի, ինչպես նաև Ուկրաինայի և Բելառուսի անվտանգության երաշխիքները՝ կապված վերջիններիս կողմից միջուկային զենքից հրաժարվելու որոշում կայացնելու հետ:
Միջուկային զինաթափումը խաղաղության և անվտանգության բանալի է հանդիսանում: Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օրն արտացոլում է այդ կարևոր հայեցակարգը: Միջուկային պատերազմի կամ միջուկային ահաբեկչության սպառնալիքի կանխարգելման հարցում ոչինչ չի կարող այնքան վճռորոշ դեր խաղալ, որքան միջուկային զենքի ամբողջական ոչնչացումը: Միջուկային պայթյունների մեկընդմիշտ դադարեցումը կկանխի միջուկային զենքի հետագա մշակումը:

Մոլորակի հարավային կիսագունդն արդեն դարձել է միասնական գոտի, որն ազատ է միջուկային զենքից, այնպիսի պայմանագրերի ընդունման շնորհիվ, ինչպիսին են Ռարոտոնգի պայմանագիրը, որը տարածվում է Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածի վրա, Պելինդաբայի պայմանագիրը (Աֆրիկա), Բանգկոկի պայմանագիրը (Հարավ-Արևելայն Ասիա), Տլատելոլկոյի պայմանագիրը (Լատինական Ամերիկա և Կարիբյան ավազան) և Անտարկտիկայի մասին պայմանագիրը: Վերջերս ուժի մեջ է մտել նաև Միջուկային զենքից ազատ գոտու մասին պայմանագիրը, իր տեսակով առաջինը Կենտրոնական Ասիայում, որն ընդգրկում է հասարակածից դեպի հյուսիս ընկած տարածքը: «Միջուկային զենքից հրաժարվումը, քաղաքացիների բարեկեցության բարելավումը, տնտեսության դիվերսիֆիկացումը Ղազախստանի իրական ձեռքբերումներն են», - 2013 թվականի հուլիսին Ղազախստան կատարած իր այցի ընթացքում ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:

Հեղինակ՝ Արմինե Հարությունյան
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}