Հարցազրույցներ 14:30 28/08/2013

Փորձագետ. DCFTA-ն կամրապնդի Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը

Տարտուի (Էստոնիա) Կառավարման և քաղաքականության համալսարանի պրոֆեսոր Անդրեյ Մակարիչև նաև PONARS-ի (Ռուսաստանի անվտանգության հանդեպ նոր մոտեցումների ծրագիր) անդամ է, հետազոտւմ է Եվրասիայի և Ռուսաստան-ԵՄ հարևանության քաղաքականության հիմնախնդիրները: Դոկտոր Մակարիչևի հետ panorama.am-ը զրուցել է հետխորհրդային տարածքի եվրաինտեգրացիայի հնարավորությունների ու խնդիրների մասին:

- Դոկտոր Մակարիչև, Դուք հաճախ եք գրում ԵՄ-Ռուսաստան հարարբերությունների, ինչպես նաև հետխորհրդային երկրներում նրանց մրցակցության մասին: Ինչպե՞ս կբնութագրեք այդ հարաբերությունների ներկայիս փուլը: Որքանո՞վ է, Ձեր կարծիքով, ԵՄ-ի ներկայիս ընդլայնումը մարտահրավեր հանդիսանում հետխորհրդային երկրներում Ռուսաստանի ազդեցության համար:

- Ներկայումս հարաբերությունները անկում են ապրում: Թեև Ռուսաստանն ու ԵՄ-ն շատ ընդհանրություններ ունեն տնտեսական և ֆինանսական առումներով, նրանք չեն կարողանում հաղորդակցվել միմյանց հետ` խորը տարաձայնությունների պատճառով: ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովները ավելի շատ արարողակարգային բնույթ ունեն. Արդիականացման համար համագործակցությունը (Partnership for Modernization) ավելի շուտ մեռած է, քան կենդանի: Ըստ էության, Ռուսաստանը հետ է վերցրել Մերձդնեստրյան հակամարտության համատեղ լուծման հարցում Մեսբերգ նախաձեռնության շրջանակներում նախկինում ստանձնած իր պարտավորությունները: Այս բոլոր առումներով Ռուսաստանն անխոհեմ քայլեր է անում: Պահելով իր պահուստային միջոցների 40%-ը եվրո արժույթով` Կրեմլն այնուամենայնիվ փորձում է միառժամանակ քաղաքական զուգահեռներ պահպանել «հպարտ և պահպանողական Ռուսաստանի» և «ազատական Եվրոպայի» միջև:

ԵՄ-ի ընդլայնումը կարող է իշխանական վերնախավի շահերին դեմ լինել: Դա այն դեպքում, եթե վերջինս լրջորեն մտադրված է վերականգնել ռուսական արտաքին քաղաքականության կայսերական մոդելը՝ հարևան երկրների ուղղահայաց ստորադասության սկզբունքով: Սակայն ավելի լայն սոցիալ-քաղաքական կտրվածքով ԵՄ-ի ընդլայնումն ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում Ռուսաստանի համար (բիզնեսի, մասնագիտական կապերի և բազմակողմանի դիվանագիտության զարգացման առումով), քան վտանգներ, որոնք մեծ հաշվով արհեստականորեն են ձևակերպված:

-Այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի հնարավոր ստորագրումը Հայաստանի և ԵՄ-ի միջև:

-Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի կնքումը կփաստի այն, որ Հայաստանը պատրաստակամ է գնալ դեպի Եվրոպա և ընդունել այն չափորոշիչները, որը Եվրոպան ակնկալում է տեսնել արևելքում: Քաղաքական առումով այս պայմանագիրը կարող է է՛լ ավելի ամրապնդել Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև հաստատել այն, որ Հայաստանը չի ցանկանում լիակատար կախվածության մեջ լինել Ռուսաստանի ազդեցությունից:

-ԵՄ-ի կողմից հայտարարություններ են հնչել այն մասին, որ հնարավոր չէ միառժամանակ և՛ ստորագրել խորը, համապարփակ առևտրի պայմանագիրը, և՛ անդամակցել Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը: Եթե դա իսկապես այդպես է, ապա հատկապես ի՞նչն է դա դարձնում անհնար: Մանևրելու տեղ ունի՞ Հայաստանը այս առումով:

-Տնտեսական առումով գրեթե անհնար է մանևրելը: Հնարավոր չէ ունենալ ազատ առևտրային հարաբերություններ տարբեր, այն էլ միմյանց հետ մրցակցող տնտեսական բլոկերի հետ: Այս առումով մի քանի փոխզիջում կարելի է ակնկալել միայն այն պարագայում, եթե Մաքսային միությունը և ԵՄ-ն միմյանց հետ պայմանավորվածություն ձեռք բերեն և ավելի մեծ տնտեսական տարածք ստեղծեն` «Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ» (մեջբերելով Պուտինի երևակայական գաղափարը): Այնուամենայնիվ, հաշվի առնելով Մոսկվայի և ԵՄ-ի միջև եղած բազմաթիվ տնտեսական խնդիրները (ինչպես օրինակ Եվրոպական հանձնաժողովի դատավարությունն ընդդեմ Գազպրոմի, ԵՄ-ի բողոքներն առ այն, որ Ռուսաստանը խախտում է ԱՀԿ-ի նորմերը, վիզային ռեժիմի պարզեցման բանակցությունների ձգձգումը և այլ), այս սցենարը դեռևս հավանական չի թվում:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ ԵՄ-ի դիրքորոշումը:

-Որքանով ես եմ տեղյակ, չի եղել պաշտոնական պատասխան Բրյուսելի կողմից: ԵՄ-ն նախընտրում է դա ներկայացնել որպես զուտ հունգարական դեպք` ըստ էության անտեսելով այն փաստը, որ դա տեղի է ունեցել ԵՄ անդամ երկրներից մեկում:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ Թուրքիան ձախողեց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը և չբացեց սահմանը Հայաստանի հետ:

-Թուրքիայի դիրքորոշումը կարծում եմ կախված է երկու գործոնից` մի կողմից ԵՄ-ի հետ ունեցած իր հարաբերություններից` ի դեմս իր անդամակցության հեռանկարների (որի հավանականությունը գնալով նվազում է), և մյուս կողմից ազգային ինքնության հիման վրա Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունների: Երբեմն այս երկու ասպեկտները հնարավոր չէ համատեղել, ինչը մասամբ բացատրում է թուրքական քաղաքականության մեջ առկա հակասությունները:

-Հայկական կողմը վերջերս բարձրացրեց այն հարցը, որ հայ-թուրքական սահմանը մեծ խոչընդոտ է Հայաստանի համար Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի շրջանակներում եվրոպական շուկաներից լիարժեք օգտվելու համար: Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական սահմանի բացման հավանականությունը Հայաստանի և ԵՄ-ի միջև Ասոցացման պայմանագրի ստորագրումից հետո: Այս դեպքում կարո՞ղ է ԵՄ-ն ավելի մեծ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս բացի սահմանը:

-Տեսականորեն այո, բայց գործնականում Թուրքիան գնալով ավելի է նմանվում ինքնուրույն և ԵՄ-ի հանդեպ թերահավատ երկրի: Հնարավոր է, որ Բաքվի արձագանքն ավելի կարևոր լինի նրա համար, քան Բրյուսելի կարծիքը: Եթե Ռուսաստանը քաղաքական առումով ավելի մերձենա Ադրբեջանի հետ` ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի հետևանքով, ապա դա հաստատ աննկատ չի մնա Թուրքիայի կողմից. դա կարող է դիտվել որպես հիմք ավելի սերտ հարաբերություններ ձևավորելու երկու երկրների (Ադրբեջան-Թուրքիա) միջև, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պահանջները ԵՄ-ից:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:47
Փաշինյանի ճաշ եփելու զուռնի ձենը հետո է գալու. Ոսկան Սարգսյան
«Կառավարական ամառանոցները սպասարկելու համար պետական բյուջեից  ինչո՞ւ են հսկայական փողեր ծախսում, խոհարար, մատուցող և այլ ...
Աղբյուր` Panorama.am
14:36
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է
Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։ Այրվել...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ալիև. Ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ ներկայացուցիչները
«Կարող եմ վստահաբար ասել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում հրդեհի հետևանքով մահացած կինը դհոլ նվագելու ռեկորդակիր էր
Այսօր Երևանի Արարատյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացածները  մայր ու դուստր են, մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ...
Աղբյուր` Panorama.am
13:52
ԼՂ-ից տեղահանվածներն այս տարի ևս տոնը նշում են իրենց տնից հեռու. Ֆրանսիայի դեսպան
Շնորհավոր Սուրբ Ծնունդ՝ հատուկ մտքով Լեռնային Ղարաբաղից եկած փախստականների համար, ովքեր այս տարի ևս մեկ անգամ նշում են այս տոնը տնից հեռու։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: . Վարդենյաց լեռնանցքը...
Աղբյուր` Panorama.am
13:24
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի մեղադրանքները
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերմանիայում տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է վեցի
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում ամանորյա տոնավաճառում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:58
Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով
Երևանում  հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:44
Կաթողիկոս. Տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնօրրանում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով. «Յանուն...
Աղբյուր` Panorama.am
12:24
Երևանցիների 79%-ը ձուկ օգտագործում է ամսվա մեջ 1-2 անգամ. Սննդագետ
«Այս սուրբ օրով, շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Քանի դեռ բոլորիդ սեղաններին ձուկ կա, խնդրում եմ ակտիվորեն պատասխանել,...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ամենավատ վարքով զբոսաշրջիկները
Հետքովիդյան ժամանակաշրջանում ավելի շատ մարդիկ են ճանապարհորդում, քան երբևէ։ Զբոսաշրջիկների ռեկորդային թիվը նաև նշանակում է, որ 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
10:55
Հրդեհի ահազանգ. Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 00:43-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գերմանիայի ԱԳ նախարարը ուլտիմատում է ներկայացրել Սիրիայի իշխանություններին
Գերմանիայի ԱԳ  նախարար Անալենա Բաերբոքը Սիրիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ այդ երկրին Գերմանիայի  օգնությունը կախված...
Աղբյուր` Panorama.am
10:19
Սիրիական ԶԼՄ-ները լուսանկարներում լղոզել են Գերմանիայի ԱԳ կին նախարարի մարմինն ու դեմքը
Սիրիական իշխանական ԶԼՄ-ները Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարների այցը Սիրիա լուսաբանելիս տեքստերին կցված լուսանկարներում «լղոզել»...
Աղբյուր` Panorama.am
10:03
Այսօր երեկոյան տեղի կունենա «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգ
Հունվարի 6-ին` ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Պապիկյանի կինն ամանորյա նոր ֆոտոշարք է հրապարակել
Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն  Պապիկյանի կինը՝ Արմինե Մուրադյանը սոցցանցի իր էջում ամանորյա ընտանեկան ֆոտոշարք է...
Աղբյուր` Panorama.am
09:26
Բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի  Սուրբ Ծննդյան և...
Աղբյուր` Panorama.am
09:04
Ողբերգական դեպք Երևանում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 06:21-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:24
Մենք աղոթում ենք մեր երկրի և պետականության անսասանության համար. Վրթանես Սրբազան
Մայր Աթոռից տեղեկացնում են, որ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ է մատուցվել Միածնաէջ Մայր Տաճարում «Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ըստ իս՝ չէր կարող. Քյոխը՝ Տիրան Խաչատրյանի՝ զինվորականների կյանքերը վտանգող գործողություններ անելու մեղադրանքի մասին
«Չգիտեմ ինչ պատերազմական դրվագին է վերաբերվում մեղադրանքը, փակագծերը բացված չեն, բայց Տիրան Խաչատրյանը հայրենասեր, հայրենանվեր քաջորդի է...
Աղբյուր` Panorama.am
22:21
Լինենք իրատես, բայց ոչ՝ հոռետես ու հուսահատ. Արամ Ա.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը սուրբ ծննդեան հայրապետական պատգամ է հղել հայ ժողովրդին։ «ԴԱՌՆԱՆՔ ՅՈՅՍԻ ԱՂԲԻՒՐԻՆ՝ ԱՍՏՈՒԾՈՅ ԾՆԵԱԼ ՈՐԴՒՈՅՆ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Այն իշխանությունը, որը չունի հավասարակշռող ընդդիմություն, դատապարտված է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Պետության և պետականության պաշտպանության լավագույն միջոցը բալանսն է` հավասարակշռումը։...
Աղբյուր` Panorama.am
19:21
Իսրայելի հարվածները Գազայի հատվածում միայն կիրակի օրը առնվազն 88 մարդու կյանք են խլել
Գազայի հատվածին վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 88 մարդ է զոհվել, 208-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
18:04
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մեկնարկել է Ճրագալույցի Սուրբ Պատարագը
Այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ՝ ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Ճրագալույցը Հայաստանյայց...
Աղբյուր` Panorama.am
17:38
Սպասվում է ձյուն և քամու ուժգնացում
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հանրապետության տարածքում`հունվարի 5-ի  ուշ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
17:28
Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովը գրում է «Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն, Դրասխանակերտցուն  ու ողջ հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:06
ՊՆ ուղղաթիռի օգնությամբ հաջողվել է մեկուսացնել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտ բռնկված մեծ հրդեհը
Հունվարի 5-ի առավորտյան ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ հրդեհ է բռնկվել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում...
Աղբյուր` Panorama.am
16:51
Չինաստանից հետո Ղազախստանն էլ հայտնել է մետապնևմովիրուսով վարակվելու դեպքերի մասին
Համաճարակային սեզոնի սկզբից Ղազախստանում հայտնաբերվել է մետապնևմովիրուսային հիվանդության 30 դեպք։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}