Սուրիկ Խաչատրյանը մեղադրյալ չէ ու չի լինելու. Ռուբեն Սահակյան (Տեսանյութ)
«Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մեղադրյալ չէ ու չի լինելու, սա վերջնականապես իմացեք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահ, Գորիսում տեղի ունեցած միջադեպի գործով Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը:
Նա ընդգծեց, որ ինքը չի ներկայացնում Սուրիկ Խաչատրյանի շահերը և ավելին, «Սուրիկ Խաչատրյանը պաշտպանության կարիք չունի»: Սահակյանի խոսքով, այդ ողբերգածան օրը Սյունիքի նախկին մարզպետը իր տանը քնած է եղել և ոչ մի ձայն չի լսել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ առնվազն երկու մեղադրանք պետք է առաջադրվի ու այդ կապակցությամբ այդ օրը մահացած Ավետիք Բուդաղյանի հայրը` Էմիլ Բուդաղյանը բաց նամակ էր հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:
Գորիսում տեղի ունեցածի վերաբերյալ Ռուբեն Սահակյանի դիտարկումները` քիչ ուշ:
Կարդացեք նաև`
Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ առնվազն երկու մեղադրանք պետք է առաջադրվեր. Փաստաբան Հայկ Ալումյան
Սուրիկ Խաչատրյանին մեղադրանքներ առաջադրելու փոխարեն մեղադրանք են առաջադրել որդուս` Արտակին. Բուդաղյանի նամակը՝ նախագահին