Իրավունք 15:02 28/08/2013

«Բուդաղյանը սպառնացել է վերացնել Խաչատրյանների ցեղը». Փաստաբանների բացահայտումը (Տեսանյութ)

«Ոչ թե զինվորական դատախազությունն է գլխիվայր շուռ տալիս եղած փաստերը, այլ դա փորձում է անել Բուդաղյանների ներկայացուցիչ Հայկ Ալումյանը, իմ հարգարժան կոլեգան», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպի գործով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը: 

Վերջինի հետ ասուլիսին էր ներկայացել նաև Խաչատրյանի հետ կալանքի տակ գտնվող նախկին մարզպետի թիկնապահ Զարզանդ Խաչատրյանի փաստաբան Մարտին Զիլփուղարյանը:

Հիշեցնենք, որ Գորիսում հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նախկին մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանը ու թիկնապահը` Զարզանդ Նիկողոսյանը մեղադրվում են շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար: Նրանք կալանավորվել էին դեպքից հետո և մինչ այժմ գտնվում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Այս գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել նաև այդ օրը մահացած Ավետիք Բուդաղյանի եղբայր, ԼՂՀ ՊԲ Ասկերանի զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանի նկատմամբ այն բանի համար, որ սպանության սպառնալիքներ է արել Սուրիկ Խաչատրյանի ու նրա հարազատների հասցեին:

Սահակյանը կասկածի տակ չի դնում իր գործընկերոջ` Հայկ Ալումյանի «մասնագիտական «բարձր կարողությունները», բայց գիտե` «այս գործում նրա մոտ ինչ-որ բան այն չէ»:

Այնուհետև, Ռուբեն Սահակյանը վայրկյան առ վայրկյան ներկայացրեց, թե ինչ է եղել Խաչատրյանի տան դիմաց գիշերը ժամը 22-ից սկսած: Փաստաբանի ներկայացմամբ, հունիսի 1-ին ժամը 22:19-ի սահմաններում Ավետիք Բուդաղյանը իր մեքենայով եկել է, հասել Խաչատրյանների տան դռան մուտքի մոտ, եղել է գինովցած և, ըստ փորձագետի եզրակացության, այն եղել է նորմայից 25 անգամ շատ` 6,2 պրոմիլե:

«Այդտեղ տեղի է ունեցել փոքրիկ լեզվաբանավեճ. Բուդաղյան Ավետիքը պահանջել է, որպեսզի հրավիրեն Սուրիկ Խաչատրյանին, բայց նրան ասել են, որ գնա, առավոտյան կգաս, մի քիչ բանավիճել են, և Ավետիք Բուդաղյանը հեռացել է», -ներկայացրեց փաստաբանը ու նշեց, որ հեռանալուց կես ժամ անց Ավետիք Բուդաղյանը դարձյալ հետ է եկել, ճանապարհը փակել ու կանգնել:

Այդ ժամանակ նրան են մոտեցել Խաչատրյանների երկու զավակները` Տրդատն ու Տիգրանը, վարորդ Արագած Ղևոնդյանը և Սուրիկ Խաչատրյանի զարմիկը` Նիկոլայ Աբրահամյանը ու հորդորել Բուդաղյանին վերադառնալ և առավոտյան գալ: Սակայն, ըստ փաստաբանի ներկայացման, Բուդաղյանը պահանջել է արթնացնել Սուրիկ Խաչատրյանին ու չի համաձայնել հեռանալ տարածքից:

«Ասել է` չէ արթնացրեք Սուրիկին, թող գա, տեսնենք ինչու այդպես եղավ: Չի ասում,թ ե ինչի մասին է խոսքը: Դատելով գործի նյութերից, խոսքը վերաբերում է նույն օրը Սըդըխի գյոլ տարածքից երբ վերադարձել են, ըստ Զարզանդ Նիկողոսյանի ցուցմունքի, տեղի է ունեցել վիճաբանություն Ավետիքի և Զարզանդի միջև, և Զարզանդը ձեռքով հարվածել է նրան: Ըստ մեր նյութերի, Ավետիք Բուդաղյանը վրդովված է եղել, որ Սուրիկ Խաչատրյանը չի սաստել Նիկողոսյանին», -ներկայացրեց Սահակյանը:

Բուն իրադարձությունները ծավալվում են գիշերը, ժամը 23:00-ից հետո, երբ, ըստ փաստաբանի, «դեպքի վայր» է ժամանում Ավետիք Բուդաղյանի եղբայրը` Արտակ Բուդաղյանը, դուրս է գալիս «Ժիգուլի» մենքենայից` որսորդական հրացանը ձեռքին: Այնուհետև նրան մոտենում են Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, հեռվում կանգնած է վարորդը և տեղում է գտնվում նաև զարմիկը` Նիկոլայ Աբրահամյանը:

«Մի քանի վայրկյան հետո տեղից անմիջապես պոկվում ու հետ է փախչում վարորդ Արագած Ղևոնդյանը: Ինչու, չգիտեմ, բայց ցուցմունքներից դատելով` Արտակ Բուդաղյանը սպանության սպառնալիքներ է տվել: Երբ Արտակ Բուդաղյանը իջնում է մեքենայից, միաժամանակ իջնում մեքենայից նաև Ավետիք Բուդաղյանը` այս անգամ ձեռքին ունենալով Արմսքոր տեսակի հրազեն` 9 մմ տրամաչափի, որը 16 փամփուշտ է ունեցել տվյալ պահին իր մեջ: Նա մոտեցել է եղբորը, պահել է զանքը բոլորի վրա և ասել` չմոտենաք: Նույն պահին Տիգրան Խաչատրյանը հետ է վազել իրենց տուն, հետո կպարզվի, որ գնաց, զենքը բերեց:

Նույն պահին երևում է, որ Զարզանդ Նիկողոսյանը մոտենում է Լեքսուս ավտոմեքենային, դուրս եկավ կադրից էլ չի երևում, հետո ուղիղ 9 վայրկյան հետո դուրս եկավ մեքենայից, եկավ մի քանի մետր առաջ, և մենք նրա ձեռքին տեսնում ենք ատրճանակի փող: Արդեն զինվեց: Այսինքն Բուդաղյանի գալուց` ժամը 23:00-ից մինչև վեց րոպե նրանց մոտ որևէ զենք չի եղել: Բայց դուք հիշում եք, որ Ալումյանը ասում էր, որ Բուդաղյանի դիմաց կանգնած անձանցից ոմանց մոտ զենք է եղել»,- համարելով գործի նյութերը և դրանք համեմատելով Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանի հայտարարությունենրի հետ ներկայացրեց Սահակյանը:

Նա պնդեց, որ փաստաբանը պետք է ճշմարիտ տեղեկություն փոխանցի հասարակությանը և առաջարկեց խարազանել իրեն, եթե ինքը գործի վերաբերյալ սխալ հայտարարություններ կանի:

Շարունակելով նկարագրել նախաքննական մարմնի մոտ եղած տեսանյութի բովանդակությունը, Սահակյանը փոխանցեց, որ մինչև Տիգրան Խաչատրյանի վերադառնալը Արտակ Բուդաղյանին են մոտենում Խաչատրյանի կինը` Լորետա Բարսեղյանը, նրանց տան աշխատակցուհի Կարինե Հարությունյանը և մյուս որդին` 15-ամյա Տրդատ Խաչատրյանը: Մոտենում է նաև Ավետիք Բուդաղյանը:

«Նրանք 4-ով փորձում են խլել Արտակ Բուդաղյանի ձեռքի զենքը կամ փողը վեր բարձրացնել: Այդ ընթացքում Արտակ Բուդաղյանը գտնվելով մեզ` տեսանյութը դիտողներիս մեջքով, աջ արմունկով հարվածում է Տրդատին ու մեկուկես մետր այն կողմ շպրտում:

Մնացին երեք հոգի` Ավետիք Բուդաղյանը, Կարինեն և Լորետան այդ տեղից մոտավորապես տասը մետր փորձելով խլել Արտակի ձեռքին եղած հրազենը` բարձրացնելով փողը վեր գնացել են մի փոքր հեռու: Այ սա է, որ Ալումյանն ասում էր, թե ամեն ինչ վերջացել էր: Ոչ: Այդ ժամանակ Արտակ Բուդաղյանը ձեռքի կտրուկ շարժումով գետնին է տապալում իր եղբորը, իսկ Ավետիքն էլ փորձում է բարձրանալ պառկած տեղից, զենքը գցում է դեպի եղբոր հրազենը, կորցնելով հավասարակշռությունը, Ավետիք Բուդաղյանը կրկին ընկնում է գետնին: Այնուհետև, 39-րդ վայրկյանին հնչում է կրակոց, և Արտակ Բուդաղյանը տապալվում է գետնին, որից 5 վայրկյան անց հնչել է 2-րդ և 3-րդ կրակոցը` «Տոզ» հրացանից: Մենք չենք տեսնում Ավետիք Բուդաղյանի վիրավորվելը, բայց 07:45-ի վերջից տեսնում ենք, որ երբ Ավետիք Բուդաղյանը ձեռքը առաջը պարզած և ձեռքին «Արմսքոր» ատրճանակը, վազելով գալիս է դեպի առաջ: 07:50-րդ վայրկյանին երևում է, որ նրան մոտեցավ Նիկոլայ Աբրահամյանը, ձեռքը գցեց աջ ձեռքին և նրանք դուրս են գալիս տեսադաշտից: 07:53-ին հնչում է ատրճանակի կրակոցի ձայն, մեքենայի տակից երևում է ինչ-որ ստվեր, և դա Նիկոլայ Աբրահամյանն է, որը ստանում է ծանր մարմնականվնասվածք է ստանում Ավետիք Բուդաղյանի մոտ եղած երկրորդ ինքնաշեն ատրճանակի կրակոցով», -փոխանցեց փաստաբանը:

Այնուհետև կադրում երևում են կրակոցներ, և դրանք, Սահակյանի խոսքով, Զարզանդ Նիկողոսյանի արձակած կրակոցներն են, որոնք, ըստ Զարզանդ Նիկողոսյանի պաշտպան Մարտին Զիլփուղարյանի, կանխարգելիչ նպատակ են ունեցել: «Այնուհետև, երբ Ավետիք Բուդաղյանը երևում է կադրում, այդ պահից բոլորը փախչում են, գալիս է Ավետիք Բուդաղյանը նրանց հետևից, երևում է Տիգրան Խաչատրյանը կանգնեց, կրակեց նրա ուղղությամբ իմ համոզմամբ, այդ կրակոցը չի կպել: Իհարկե, դա բավական չէ որակման համար, որովհետև երկու հատն հաստատ կպել է: Դրանից հետո երևում է, թե ինչպես է Ավետիք Բուդաղյանը կրակում փախչողների ուղղությամբ, որի հետևանքով վնասվել է տան շքամուտքի սյուներից մեկը: Այնուհետև Ավետիք Բուդաղյանը վերադառնալիս վայր է ընկնում», -կատարվածը տեսանյութի հիման վրա ներկայացրեց փաստաբանը:

Նրա խոսքով, վերադառնալիս Ավետիք Բուդաղյանի վայր ընկնելիս տպավորություն է, որ նրա հետևից կամ թիկունքից կրակում են, բայց այդպես չէ: Հետևաբար, Բուդաղյանների ու նրանց պաշտպանի հայտարարությունը, թե Ավետիքին կրակել են թիկունքից, փաստաբան Սահակյանը անթույլատրելի հնարք է համարում: «Դու փաստաբան ես, դու գիտես, որ քո պաշտպանյալի մարմնի մեջ եղել է ընդամենը մեկ գնդակ, դուրս չի եկել, ուրեմն` անցքն էլ է մեկ հատ: Եթե մուտքը լյարդի շրջանում է, ուրեմն կրակոցը եղել է դիմացից. մեր հրազենները դեռևս սովորություն չունեն շրջանցել մարդու մարմինը 180 աստիճան ու վերադառնալ մխրճվել մարմնի մեջ», -ասաց Սահակյանը:

Նա իր մարմնի վրա ցույց տվեց, թե հատկապես որ հատվածներից է վիրավորվել Ավետիք Բուդաղյանը. Երկու վնասվածքի դեպքում փամփուշտները դուրս են եկել, իսկ երկուսի դեպքում էլ մնացել են մարմնի մեջ: Սահակյանը տեղեկացրեց, որ բոլոր փամփուշտները Ավետիք Բուդաղյանի ուղղությամբ կրակվել են դիմացից:

«Արդյո՞ք մարմնի այս մասը (ցույց է տալիս լյարդի հատվածը-հեղ.) կոչվում է թիկունք, արդյո՞ք մարմնի ցայլքը կոչվում է թիկունք, արդյո՞ք կրծքավանդակի աջ մասը կոչվում է թիկունք», -հարցադրումներ արեց փաստաբանը և հայտարարեց, որ կրակողը եղել է Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը: Ի դեպ, նրա նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելու և խափանման միջոցը փոխելու մասին Սահակյանի միջնորդությունը նախաքննական մարմինը մերժել է:

Ավետիք Բուդաղյանի ձեռքի արմունկի հատվածում ստացած վնասվածքը հասցրել է Զարզանդ Նիկողոսյանը: Սահակյանի խոսքով, Նիկողոսյանը վաղուց պետք է ազատության մեջ լիներ, քանի որ այդ վնասվածքը «միջին աստիճանի էլ չի ձգում»:

«Սուրիկ Խաչատրյանը հարբած ու քնած է եղել»

Տիգրան Խաչատրյանի ու Զարզանդ Նիկողոսյանի փաստաբանները պնդում են, որ Սուրիկ Խաչատրյանը ողբերգական դեպքի ժամանակ իր սենյակում քնած է եղել: «Նա ուժեղ հարբած է եղել: Դուք երբևէ հարբած ու քնած եղե՞լ եք, օրինակ ես շատ շուտ եմ արթնանում, իսկ եղբայրս` ուշ: Ու բացի այդ, նրանց պատուհանները ձայնը մեկուսացրել են և նրա ականջին ձայն չի հասել», -հայտարարեց Ռուբեն Սահակյանը:

Մյուս փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը մանրամասնեց. «Ավետիք Բուդաղյանի գալու ժամանակ Սուրիկ Խաչատրյանը ննջել է, բայց քնած չի եղել: Հարազատները նրան խնդրել են գնալ սենյակ, քնել ու չեն ասել, որ Ավետիք Բուդաղյանը եկել է: Արդեն երկրորդ անգամ, երբ Բուդաղյանները նորից եկել են, Խաչատրյանի քույրը եղբորը տարել է շատ ավելի հեռու սենյակ, որը բակից բաժանում է մեծ դահլիճը, լողավազանը: Կրակոցներ չէր կարող լսել», -հայտարարեց Զիլֆուղարյանը:

Ներկայացնելով Արտակ Բուդաղյանի արարքը, որը նախաքննական մարմինը գնահատել է որպես սպառնալիքներով ուղղորդված զինված հարձակում, փաստաբան Զիլֆուղարյանն ասաց, որ Բուդաղյանը սպառնացել է վերացնել Խաչատրյանների ցեղը: «Նա եկել ու սպառնացել է վերացնել ցեղը, ծնողը, իսկ տիկին Լորետային դիմելով հայտարարել է, թե կսպանի նրան», -նշեց փաստաբանը:



Կարդացեք նաև`
Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ առնվազն երկու մեղադրանք պետք է առաջադրվեր. Փաստաբան Հայկ Ալումյան

Սուրիկ Խաչատրյանին մեղադրանքներ առաջադրելու փոխարեն մեղադրանք են առաջադրել որդուս` Արտակին. Բուդաղյանի նամակը՝ նախագահի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}