Թուրքիան պատրաստվում է մեղմացնել ՔՕ 301-րդ հոդվածը
Ներկայացվել է Թուրքիայի կառավարության կողմից մշակված ժողովրդավարացմանն ուղղված բարեփոխումների փաթեթի նախագիծը: Ըստ «Ermenihaber.am» լրատվական կայքի` Թուրքիայի Քրեական Օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածը վերոնշյալ փաթեթի նախագծում ներկայացել է փոփոխված տարբերակով:
Ըստ աղբյուրի` եթե նախկինում հոդվածը մինչև 2 տարի ազատազրկում էր նախատեսում էր «թուրք ազգը, պետությունը, Թուրքիայի Ազգային Մեծ ժողովը , կառավարությունը, դատարանը, զինվորին կան ոստիկանին» ստորացնողների համար, ապա նոր օրինագծի հաստատման դեպքումայդ հոդվածը պատիժ կնախատեսի միայն «թուրք ազգը» նվաստացնողների համար: Այսինքն, պետությունը,Թուրքիայի Ազգային Մեծ ժողովը,կառավարությունը, դատարանը, զինվորին կան անվտանգության աշխատակիցներին հրապարակավ ստորացնողների հանդեպ այլևս գործ չի հարուցվի, եթե նշյալ արարքը չդիտվի որպես հանցագործություն`օրենսգրքի այլ հոդվածներով:
Նշենք, որ ժամանակին 301-րդ հոդվածով` թուրքական պետությանը վիրավորելու մեջ դատապարտվել է Հրանտ Դինքը, մեղադրանք է ներկայացվել թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամի , գրող Օրհան Փամուքի հանդեպ: Սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Դինքին 301-րդ հոդվածով դատելու համար դատապարտեց Թուրքիային իսկ 2011թ. Թաներ Աքչամի դեմ հետաքննություն սկսելը գնահատեց որպես օրենքի խախտում: