Հալեպահայ պատմաբանի միակ ցանկությունը. Սիրիայում հակամարտ կողմերին տեսնել բանակցությունների սեղանի շուրջ
Սիրահայ պատմաբան Արա Սանճյանը խոստովանում է, որ բարոյախոսությունն իր սիրած ժանրը չէ, սակայն նրան այս պահին այլև այլ բան չի մնում անել:
Ֆեյսբուքյան «Հալեպահայեր» խմբում հրապարակվել է նրա գրառումը, որտեղ նա մեր հայրենակիցներին ու սիրիացիներին համբերություն է մաղթում` Սիրիայի հնարավոր հրթիռակոծման դեպքում:
«Այս օրերուն, երբ համայն աշխարհի ուշադրութիւնը կեդրոնացած է Սուրիոյ վրայ, եւ մարդիկ շնչասպառ կը սպասեն ամերիկեան օդային կամ հրթիռային յարձակման, բոլոր սուրիահայ ծանօթներուս ու Սուրիոյ բնակչութեան համայն խաղաղ, քաղաքացիական հատուածին պարզապէս համբերութիւն կը մաղթեմ։ Յարձակումը, երբ կատարուի, յուսամ սահմանափակ ու ձեւական բնոյթի կ՛ըլլայ եւ մեծ կորուստներ չի պատճառեր ու սուրիական կառավարութիւնն ու իր դաշնակիցները անկանխատեսելի հակաքայլերու չի մղեր։ Երանի՜ աւելին կարենայի ընել Սուրիոյ մէջ խաղաղութիւնը վերահաստատելու համար։ Միակ ցանկութիւնս է սուրիացի հակամարտ կողմերը (առանց զանազան-զարմանազան երկիրներէ ժամանած ճիհատականներու) տեսնել բանակցութեան սեղանին նստած, այլապէս երկու սուրիացի կողմերն ալ օրէ օր աւելի ու աւելի խամաճիկ պիտի դառնան օտար պետութիւններու ձեռքը։ Բարոյախօսութիւնը իմ սիրած ժանրս չէ, բայց, եթէ այլապէս անզօր ես, զիջում կ՛ընես…»,-գրում է պատմաբանը:
Նախորդող հրապարակում`
Եգանյան. Ողբերգության մեջ հայտնված սիրիահայերին առավելագույն աջակցություն կցուցաբերենք
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները