Արմեն Մովսիսյան. Գազի գնի սուբսիդավորման շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ ավարտված են
Գազի գնի սուբսիդավորման շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ ավարտված են եւ Հայաստանը «հաստատ գումար կստանա»՝ կապույտ վառելիքի` նոր գինը սուբսիդավորելու համար: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` նման հայտարարություն է արել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Ա. Մովիսիսյանը, սակայն, հրաժարվել է մանրամասներ հրապարակել՝ ի՞նչ գումարի մասին է խոսքը, այդ գումարը Հայաստանը որպես վա՞րկ է ստանալու, թե՞ այդ գումարի դիմաց ռուսական կողմին է զիջվելու որևէ ունեցվածք: Փոխարենը նախարարը խոստացավ առաջիկա օրերին հրապարակել բանակցությունների ամբողջական արդյունքները:
Ինչպես հայտնի է, հուլիսի 7-ից ուժի մեջ մտան գազի ու էլետրանէներգիայի նոր սակագները, և մասնավորապես, բնակիչները պետք է մեկ խորանարդ մետր գազի համար վճարեն 156 դրամ՝ նախկին 132-ի փոխարեն:
Մինչդեռ, սուբսիդավորման հարցում հստակություն չէր մտնում:
Կառավարության ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետը, էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը, բազմիցս հայտարարել են, թե կառավարությունը միջոցներ է հատկացնելու գազի նոր գինը մոտ 30 տոկոսով սուբսիդավորելու համար:
Առավել մանրամասն՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքում :