Հարցազրույցներ 13:44 29/08/2013

Ա. Պետրոսյան. Սիրիայի դեմ հնարավոր են սահմանափակ ռազմական գործողություններ

 Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես վերջին շրջանում արծարծվող ռազմական ներխուժման հավանականության վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ:

-Ինչ եք կարծում, կլինի՞ ռազմական հարձակում Սիրիայի դեմ:

-Այն խառնաշփոթը, որը ստեղծվել է օգոստոսի 21-ին Դամասկոսի հյուսիս- արևելքում գտնվող Արևելյան Ղուտա շրջանում քիմիական զենքի կիրառման մասին տարածված տեղեկատվությունից հետո, հիմք է տալիս կանխատեսելու Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի կողմից ռազմական միջամտության հնարավորության մասին: Նախևառաջ, սա մի քայլ է Միացյալ Նահանգների կողմից` միտված սեփական հեղինակությունը փրկելուն, և ի պատասխան` սիրիական ճգնաժամի հարցում ամերիկյան իշխանությունների անգործության մասին վերջերս առավել հաճախ հնչող քննադատություններին. ամբողջ աշխարհի հայացքն այսօր ուղղված է դեպի Վաշինգտոն, թե ինչ որոշում կկայացնի ԱՄՆ նախագահը: Ավելի արդյունավետ PR քայլ գերտերության և նրա ղեկավարի համար, թերևս, դժվար կլիներ մտածել: Դեռևս միջադեպից մեկ տարի առաջ` 2012 թ. օգոստոսի 21-ին, Բարաք Օբաման հանդես էր եկել հայտարարությամբ` զգուշացնելով, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառումն այն «կարմիր գիծն է», որը կարող է հարկադրել ԱՄՆ-ին` վերանայելու սեփական դիրքորոշումը սիրիական հակամարտության հարցում և դիմել կոնկրետ գործողությունների: Հետագայում ԱՄՆ-ի իշխանություններն անտարբերություն ցուցաբերեցին տարբեր աղբյուրների կողմից ցայժմ շրջանառված տեղեկատվությանը` Սիրիայում վերջին մեկ տարվա ընթացքում քիմիական զենքի կիրառման միջադեպերի վերաբերյալ. մասնավորապես 2012-ի դեկտեմբերին հակակառավարական ուժերն էին հայտարարել երկրի մի շարք շրջաններում իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառման մասին, իսկ 2013-ի մարտին սիրիական կառավարությունն էր հայտարարել Հալեպի մերձակայքում հակակառավարական խմբավորումների կողմից նման բնույթի զենքի կիրառման մասին: Հենց վերջին միջադեպի հետաքննության համար սիրիական իշխանությունները դիմել էին ՄԱԿ-ին`փորձագետների խումբ ուղարկելու համար. կազմակերպության տեսուչները օգոստոսի 18-ին ժամանել են Դամասկոս, սակայն ներկայում պետք է զբաղվեն հենց Արևելյան Ղուտայում տեղի ունեցած միջադեպի ուսումնասիրությամբ: Ի դեպ, Հալեպի մերձակայքում գտնվող Խան Ալ-Ասալ բնակավայրում քննություն իրակնացնելու նպատակով նույնիսկ Ռուսաստանն էր սեփական փորձագետներին ուղարկել, որոնք մոտ 80 էջանոց զեկույց էին կազմել և ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ-ին, որտեղ հիմնավորում էին, որ, վերոնշյալ վայրում, իրոք, հակակառավարական ուժերի կողմից մահացու քիմիական նյութեր պարունակող ինքնաշեն զենք է կիրառվել:

Ինչ վերաբերում է հարձակման հնարավորությանը, կարծում եմ, որ դրա հավանականությունն, այնուամենայնիվ, կա, սակայն դեռևս ճշգրիտ հարվածներով տեղային, սահմանափակ գործողության տեսքով, քանի որ պարզ է` ՄԱԿ-ի ԱԽ-ը, համապատասխան բանաձև չի ընդունի, ինչպես, ասենք, Լիբիայի դեպքում էր: Արևմտյան ԶԼՄ-ների կողմից արդեն իսկ տեղեկատվություն է տարածվում, այն մասին, որ լուրջ համագործակցություն է իրացվում շահագրգիռ պետությունների հետախուզական ծառայությունների, ինչպես նաև սիրիական հակակառավարական ուժերի միջև, ճշտվում են թիրախային հիմնական օբյեկտները, որոնց դեմ կարող են իրականացվել հարձակումները. ամենայն հավանականությամբ, դրանք ուղղված կլինեն ՀՕՊ համակարգերի, օդուժի դեմ, իսկ գործողության իրավական հիմնավորման համար չի բացառվում, որ հարվածներ լինեն նաև քիմիական զենքի բաղադրիչների պահեստների ուղղությամբ:

- Ո՞ր հենակետերից են հավանական ակնկալվող հարվածները:

- Թուրքիայում, Հորդանանում, Միջերկրական, Կարմիր և Արաբական ծովերում ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն ունեն բավականին ծանրակշիռ ռազմական ներկայություն, սակայն ներկայում այս ամենը ճշգրտման փուլում է, և երբ գործողության պլանը հաստատվի, ըստ այդմ էլ կորոշվեն նաև կոնկրետ հարվածների ուղղությունները: Թեև, կարծում եմ, ամենահավանական տարբերակը` ծովից հարվածն է: Նշեմ, նաև, որ եթե Հորդանանի իշխանություններն արդեն իսկ հայտարարել են, որ չեն տրամադրի երկրի տարածքը Սիրիայի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար, ապա Թուրքիան պատրաստակամություն էր հայտնել մասնակցել Սիրիայի դեմ իրականացվելիք գործողություններին:

- Ի՞նչ գործընթացներ են իրականում ընթանում Սիրիայում, որն է նման խառնաշփոթի իրական նպատակը:

- Պատմությամբ ապացուցված իրողություն է` գրեթե միշտ ռազմական գործողությունները զուգորդվել են գաղտնի կամ անթաքույց դիվանագիտական գործընթացներով: Ընթացիկ գործընթացների իրական նպատակը Սիրիայում և նրա շուրջ ցայժմ ստեղծված հարաբերակցությունը, որն ակնհայտորեն հօգուտ գործող իշխանությունների էր, համեմատաբար հավասարակշռելն է և խնդրի կարգավորումը դիվանագիտության հարթություն տեղափոխելը: Ինչին էլ, ըստ էության, ականատես ենք լինում. այսօր դեռևս փորձ է կատարվում քարոզչական, դիվանագիտական, հոգեբանական, ճանապարհով փոխել այդ հարաբերակցությունը. բացի ակնառու դիվանագիտական գործընթացներից լուրջ ստվերային սակարկություններ են ընթանում, և որոշակի փոխզիջումների չհանգելու դեպքում կգործարվի արդեն ուժային տարբերակը: Եթե ԱՄՆ-ը, նրա եվրոպական ու տարածաշրջանային դաշնակիցները նման գործողությունների են գնում, իսկ սիրիական վարչակարգի արտաքին հովանավորները, մասնավորապես Ռուսաստանը, Չինաստանը, գոնե դատելով ցայժմ հնչող հայտարարություններից, ոչ ադեկվատ դիրքորոշում են որդեգրելու, ապա սա լրջագույն ճնշում կլինի սիրիական վարչակարգի վրա. տեսեք, մենք կարող ենք դիմել ուժային միջոցների, իսկ նրանք, ովքեր ձեզ էին պաշտպանում, «ձեռքերը ծալել են»: Իսկ սիրիական վարչակարգի արտաքին հովանավորների արձագանքն, ըստ իս, հնարավոր է զուտ քարոզչական և դիվանագիտական դաշտում, ինչպես նախկինում` Հարավսլավիայի, Իրաքի, Լիբիայի, դեպքերում` դիվանագիտական գործընթացների շրջանակներում, այսինքն` համախմբել մի շարք պետությունների, որոնք դեմ հանդես կգան Սիրիայի դեմ սանձազերծված ռազմական գործողություններին, ինչ-որ բանաձևեր ներկայացնել միջազգային կառույցներում և այլն. Սիրիայի դեպքում չեմ բացառում նաև որոշակի ստվերային աջակցության տարբերակը:

- Կա՞ արդյոք տևական ռազմական գործողությունների հավանականություն:

- Տվյալ պահին, կարծում եմ` ոչ: Նախևառաջ դրա համար դեռևս չկա համապատասխան իրավական հիմնավորում. այն գործողությունները, որոնց մասին այսօր խոսվում է, փաստարկվելու են առանձին պետությունների հետախուզական տվյալների միջոցով, որոնք հազիվ թե պահանջված արժանահավատությամբ օժտված լինեն: Իսկ Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստերի և իրական մեղավորների մասին առավել ստույգ հիմնավորումներ կարող է տրամադրել ՄԱԿ-ի տեսուչների խումբը, որն արդեն իսկ սկսել է միջադեպի ուսումնասիրությունը, սակայն այս գործընթացն էլ որոշակի ժամանակ է պահանջում: Թերևս կկրկնվեմ` քննարկվող գործողության առաջնային նշանակությունն այսօր հոգեբանականն է` նպաստելու դիվանագիտական դաշտում հարցի կարգավորմանը. դրա օբյեկտիվ հիմնավորումն էլ կա`ասենք, Սիրիայում ստեղծված իրավիճակը, ընդդիմության ռազմական և գաղափարական պառակտվածությունը, նրա շրջանակներում տարաբնույթ խմբավորումների առկայությունը: Օրինակ, առաջիկայում` սեպտեմբերի 5-6-ին, Սանկտ Պետերբուրգում ակնկալվում է «G 20»-ի հերթական գագաթնաժողովը, որի շրջանականերում նախատեսվում է նաև Պուտինի և Օբամայի հանդիպումը: Այստեղ սիրիական հիմնախնդիրը կրկին առանցքային թեմաներից մեկն է լինելու, սակայն քննարկումները կսկսվեն արդեն նոր մեկնակետից: Եթե նախորդ հանդիպմանը` հյուսիսիռլանդական Լոհ Էրնում, ՌԴ նախագահի դիրքերն ավելի ամուր էին, ապա այժմ իրավիճակն այլ է` կոնկրետ քիմիական զենք է կիրառվել, միջազգային հանրությունն ունի հնարավորություն, ունի հիմքեր` պատժելու մեղավորներին, կան միջազգային կոնվենցիաներ, որոնք նրա օգտին են: Այսինքն` բանակցային շեմը նոր մեկնակետից է սկիզբ առնելու:

- Իսկ հայ համայնքի համար այս իրավիճակն ի՞նչ նոր մարտահրավերներ է ստեղծում:

- Եթե, այնուամենայնիվ, լինի արտաքին ներխուժում, օդային հարվածները վերահսկելն անհնար է, քաղաքացիական բնակչության շրջանում հնարավոր զոհերի թվում, չի բացառվում` լինեն նաև սիրիահայ մեր հայրենակիցներից: Երկրորդը` եթե ռազմական ճանապարհով տապալվի սիրիական վարչակարգը, երկրում քաոսային իրավիճակի առաջացումն անխուսափելի կլինի: Այսօր էլ Սիրիայում առանձին շրջաններ վերահսկվում են տարբեր խմբավորումների կողմից. երկրի մասնատման հավանականությունն առավել իրատեսական կդառնա: Իսկ նման պայմաններում, իհարկե, հետևանքներն էլ անկանխատեսելի են:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}