2014 թ. հունվարից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կսահմանվի 50 հազար դրամ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում մերժեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների` 2014 հունվարից Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձերը 75 հազար դրամ սահմանելու առաջարկը:
ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի պարզաբանմամբ, ըստ էության կառավարության գործողությունների և միջնաժամկետ ծախսային ծրագրերում նվազագույն աշխատավարձի բարձրացում նախատեսված է: Ըստ նրա` 2014 թ. հունվարից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կսահմանվի 50 հազար դրամ, սրանով նաև աղքատության վերին շեմը կհաղթահարվի: Նշվեց նաև, որ 2015 թ-ին նվազագույն աշխատավարձը սահմանվելու է 55 հազար դրամ, իսկ 2016թ-ին` 62 500 դրամ:
Ա.Ասատրյանի խոսքերով`նվազագույն աշխատավարձի բարձրացումը համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը: Ավելին, Կառավարության ծրագրի իրականացմամբ նախատեսվում է մինչև 2017 թ-ը նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում` հասցնելով մինչև 70 հազար դրամի: «Նվազագույն աշխատավարձի հետևողական և նպատակադրված աճը թույլ կտա , որ աշխատավարձերը համաչափ բարձարանան, ինչպես նաև տնտեսվարողներին հնարավորություն կտա իրենց բիզնեսը վերակառուցել այս ճանապարհին : Բնական է, որ առաջին հերթին պետք է ավելացվի արտադրողականությունը, պահպանվի զբաղվածության մակարդակը»,- ընդգծեց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները