Հայաստանը մասնակցում է Չինաստան-Եվրասիա ցուցահանդեսին
Սեպտեմբերի 2-7-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինձյան Ույգուրյան Ինքնավար շրջանի Ուրումչի քաղաքում տեղի տեղի կունենա «Չինաստան-Եվրասիա» երրորդ ցուցահանդեսը՝ «Բացահայտումներ, Փոխադարձ վստահություն և համատեղ զարգացումներ» խորագրով:
Զարգացման հայկական գործակալության հաղորդմամբ, «Չինաստան-Եվրասիա» միջազգային ցուցահանդեսը հովանավորվում է Չինաստանի կառավարության կողմից և նոր հարթակ է հանդիսանում Չինաստանի և Եվրասիական երկրների տնտեսական, առևտրային, ներդրումային, գիտական և տեխնոլոգիական համագործակցության համար: Ցուցահանդեսի կարևորագույն ձեռքբերումներից է եվրոպական արտադրության ապրանքների ճանաչելիության բարձրացումը չինական շուկայի սպառողների շրջանում:
Հայաստանից միջոցառմանը կմասնակցեն «Զարգացման հայկական գործակալություն»ՓԲԸ, «Բորոդինո» Հայաստանի պահածոների գործարան (պահածոներ), «Ռուկար Գրուպ» ՍՊԸ (մրգային օղի), Արկոլադ, ՓԲԸ (շոկոլադ), Թամարա Ֆրուտ, ՓԲԸ (հյութեր և սառը թեյ) , «Սիս Նատուրալ» ՓԲԸ (հյութեր), «Ռ ընդ Դ», ՍՊԸ (աղբյուրի ջուր), «Բեռլին-Արտ հոթել»:
Որպես չինական կողմի գործընկեր՝ կազմակերպիչները ԶՀԳ-ին տրամադրել են 2 անվճար ստանդարտ տաղավար` Հայաստանը ներկայացնելու համար: Վերոհիշյալ տաղավարներում նախատեսվում է հավաքական ներկայացնել հայկական ընկերությունները:
Ցուցահանդեսի շրջանակներում ակնկալվում է կնքել համագործակցության հուշագիր Ցուցահանդեսի կազմակերպիչների և Զարգացման հայկական գործակալությանը միջև: ԶՀԳ-ն կմասնակցի մի շարք հանդիպումներին, ներդրումների և առևտրի խթանման ուղղված միջոցառումներին, մասնավորապես Չինաստան-Եվրասիա տնտեսական զարգացման և համագործակցության համաժողովին:
Միջոցառմանը հայկական ընկերությունների մասնակցությանը աջակցում են Զարգացման հայկական գործակալությունը և Արդյունաբերական զարգացման հիմնադրամը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները