Իրավունք 18:16 29/08/2013

Մենք յուրաքանչյուրս Պալատ ենք և մեր պայքարի մեջ միայնակ չենք. Մեժլումյանը պատասխանում է ՓՊ հասցեին հնչող մեղադրանքներին

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Սեպտեմբերի 14-ին կայանալիք Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին ընդառաջ, նախընտրական քարոզարշավի ընթացքում արդեն իսկ թեկնածուների կողմից մեղադրանքներ են հնչում Պալատի ղեկավարության ու առանձին անդամների հասցեին: 

Panorama.am-ին տված հարցազրույցում Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանը պատասխանում է հնչած մեղադրանքներին.

-Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունների քարոզարշավի ընթացքում պարզվեց, որ Պալատը իր փաստաբանների թիկունքում կանգնած չէ, մասնավորապես նման հայտարարություններ արեցին մյուս թեկնածուներ Կրոմվել Գրիգորյանն ու Տիգրան Աթանեսյանը: Մի տեսակ նաև թշնամական տրամադրություններ կան: Իսկապե՞ս այդպիսի ծանր վիճակ է Պալատի ներսում, պարոն Մեժլումյան:

-Թշնամական վերաբերմունք ընդհանրապես չկա և չի կարող լինել Պալատում: Փաստաբանական համայնքը այն համայնքը չէ, որտեղ կարող են նման ճղճիմ բաներ լինել: Ոչ միայն թշնամաքի մասին էր խոսք գնում նրանց հարցազրույցներում, այլ նաև մեղադրանքներ էին հնչում Պալատի ղեկավարության հասցեին: Նույնիսկ հեռախոսային հաղորդագրություններ ստացանք, որ դատարանի կցորդ կլինենք, եթե չընտրենք Տիգրան Աթանեսյանին: Կրմովել Գրիգորյանն էլ, ըստ էության, հաստատել էր, որ նման երևույթ կա: Այդպես չէ: Օրինակ, Վճռաբեկ դատարանի մոտ ակցիայի մասին Տիգրան Աթանեսյանը ասել էր, որ ինքն է եղել Ռուբեն Սահակյանի կողքին և մի քանի երեխաներ, իրականությանը չի համապատասխանում նման ձևակերպումը: Չեմ ասում սուտ է: Մեղմ եմ ասում` իրականությանը պարզապես չի համապատասխանում: Մենք ունենք տեսագրություն, որտեղից պարզ երևում է, որ բազմաթիվ փաստաբաններ են մասնակցել դատադուլի ակցիային: Այնտեղ մի երեխա է եղել, և դա Արմանս է: Իսկ եթե այդպիսի անճշտություններ հայտարարելը ուղղված է այլ դաշտի, ապա չեմ հասկանում դրա իմաստը որն է: Դա, Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում ոչ մի դիվիդենտ չի կարող տալ:
Կրոմվել Գրիգորյանի պարագայում ևս, երբ նա ասում է, որ 90-ական թվականներին իր դեմ քրեական գործ է հարուցվել, և իրեն Պալատն անպաշտպան է թողնում, պետք է նա ասեր նաև, թե ով էր իրեն պաշտպանում, ինչ էր արվում նրան օգնելու համար: Այդ ժամանակ կային փաստաբանական երեք միություն` Հայ Փաստաբանների միջազային միությունը, Փաստաբանների միությունը, Փաստաբանների միջազգային միություն: Կրոմվել Գրիգորյանը ՀՀ Փաստաբանների միությունից էր: Երբ նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել այդ միությունից նա պաշտպան չուներ,բայց նրան պաշտպանեց Ռուբեն Սահակյանը, որը Փաստաբանների միջազգային միության փաստաբան էր: Նրա կազմակերպած պաշտպանությանը միացան այդ միության մոտ 50 փաստաբաններ: Ես այդ ժամանակ ստաժոր էի և հիշում եմ այդ պաշտպանությունը: Եվ Սահակյանին մեղադրել, որ չի պաշտպանում իր գործընկերներին….Այդ մարդու էությունն է պաշտպանել մարդկանց, չի կարող հակառակը լինել: Ավելին ասեմ. ես՝ որպես, Պալատի խորհրդի անդամ որոշակի ինֆորմացիայի տիրապետում եմ. սկսած 2005 թվականից, երբ ստեղծվեց Փաստաբանների պալատը, Կրոմվել Գրիգորյանի կողմից վարույթ հարուցելու մասին 12 դիմում է եղել, որոնցից 7-ը սանկցիա կիրառելու մասին դատարանների կողմից է եղել, իսկ սանկցիայի մասին Պալատը պարտավոր է հարուցել, 2 դիմում դատախազության կողմից և երեք դիմում քաղաքացիների կողմից: Դատարանների ուղարկած սանկցիաների մասին բոլոր դիմումների մասով վարույթը հարուցվել է, բայց մերժվել են` կարճվել է, Կրոմվել Գրիգորյանին պատասխանատվության չենք ենթարկել: Դատախազությանը նույնպես մերժվել են: Քաղաքացիների մեկ դիմումով վարույթ հարուցվել է, պատասխանատվության է ենթարկվել, վիճարկել է դատարանում, մերժվել է, մյուսով վարույթ չի հարուցվել, իսկ երրորդով պատասխանատվության է ենթարկվել, սակայն նոր հանգամանք է ի հայտ եկել, և Պալատի խորհուրդը իր նոր որոշմամբ նախկին որոշումը վերացրել է:

-Կրոմվել Գրիգորյանը նաև ասել էր, որ Ռուբեն Սահակյանը նախանձում է իրեն, քանի որ Սահակյանը ձեռքին գործեր չի ունեցել: 

-8 տարի է` Ռուբեն Սահակյանին տեսնում եմ Պալատի նախագահի պաշտոնում, նա գործեր, պարզապես, չի վերցնում, որովհետև դա կխանգարի իրեն: Ընդամենը տարեկան մեկ-երկու գործ է վերցնում, իր ասելով, ֆորմայի մեջ մնալու համար: Այսինքն, այդ մարդը Կրոմվել Գրիգորյանին նախանձելու դաշտում չէ, որ մի հատ էլ նախանձի կամ չնախանձի: Դա Կրոմվել Գրիգորյանի սուբյեկտիվ մոտեցումն է, որը օբյեկտիվ իրականության հետ կապ չունի: 

-Պարոն Մեժլումյան, Տիգրան Աթանեսյանը խոսում էր նաև վախի մթնոլորտի մասին, ինքը օրինակներ բերեց, որ Կապանում հանդիպման ժամանակ փաստաբանները խնդրել են տեսանյութը տարածելիս մոնտաժել, որ իրենք չերևան: Այնուհետև ասել էր, որ Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատողներից ստորագրություններ են վերցնում, որ ընտրելու են Արա Զոհրաբյանին: Կա՞ իսկապես նման բան:

-Մի բան ասեմ. հեռախոսային հաղորդագրություններ փաստաբաններս ստանում ենք Տիգրան Աթանեսյանից, որ «եթե չեք ուզում Պալատը դառնա դատարանի կցորդ, ապա ընտրեք Տիգրան Աթանեսյանին»: Այլ թեկնածուի օգտին քվեարկելու մասին հաղորդագրություն, գոնե ես, չեմ ստացել: Ինչ վերաբերում է Հանրային պաշտպանի գրասենյակից Զոհրաբյանի օգտին քվեարկելու մասին ստորագրություններ վերցնելուն, ապա վստահ հայտարարում եմ, որ նման բան չկա և չի կարող լինել, ՀՊԳ-ում աշխատում են լավ, արժանապատիվ ու կայացած մարդիկ և նրանց ճանաչողը իրեն թույլ չի տա մտքով անգամ անցկացնել, որ նրանցից կարելի է ստորագրություն վերցնել որևէ մեկի օգտին քվեարկելու համար, դա աբսուրդ է և նման բան հայտարարողը պարզապես միտինգային տրամադրություններ ունի: Իսկ վախի մթնոլորտի մասին խոսելն անհեթեթ է: Նախ ասեմ` եթե կա փաստաբան, որը վախեր ունի, ուրեմն նա չի կարող փաստաբան լինել: Ինչպես կարող է դատախազության, դատարանների, ոստիկանության դեմ պայքարել, եթե վախ ունի: Փաստաբանների ու Փաստաբանների պալատի միջև կապը անդամավճարի վճարումն է, վճարեց, ուրեմն կարող է կապ չունենալ Պալատի հետ: Եթե ցանկանում է ակտիվ գործունեություն ծավալել Պալատի ներսում, ապա կարող է, որևէ մեկը չի խանգարում նրան: Ինչի՞ մասին է խոսքը: 

-Նախընտրական քարոզարշավի ժամանակ նաև «յուրային փաստաբան» «տերմինը» շրջանառության մեջ դրվեց: Ովքե՞ր են նրանք, պարոն Մեժլումյան:

-Բոլոր փաստաբանները Պալատի յուրային են: Խոսք գնաց նաև գործուղումների հետ կապված, որ յուրայինները գնում են գործուղումների: Նախ ասեմ, որ գործուղումը «սանատորիա» չէ, որ գնան հանգստանան: Գործուղումը կոնկրետ ծրագրի շրջանակում, կոնկրետ աշխատանք է: Գործուղման գնացել են օրինակ կարգապահական հանձնաժողովի, խորհուրդի անդամները` ուսումնասիրելու այլ երկրների փորձը: Գործուղման կարող են գնալ վարչական աշխատողները, որոնք իրենց գումար աշխատելու ժամանակից տրամադրում են Պալատին: Այդ հայտարարությունները անտեղի են, դրանք նախընտրական սև PR են դեպի Պալատի այսօրվա նախագահը ու իր կողմից առաջադրված թեկնածուն` Արա Զոհրաբյանը: Պալատի նախագահի վրա ցեխ շպրտելու փորձ անելով, փորձում են վարկաբեկել նրա առաջադրած թեկնածուին: Բայց Ռուբեն Սահակյանը որևէ առիթ չի տվել, որ այդպիսի փաստերով իրեն մեղադրեն: Տիգրան Աթանեսյանը նաև ասում է, որ Արա Զոհրաբյանը Մուշեղ Շուշանյանի պաշտպանությանը չի մասնակցել ու Պալատն այդ հարցում որևէ բան չի արել: Կարող եք տեսագրությունը տեղադրել, որտեղ երևում է, որ Արա Զոհրաբյանը, Հայկ Ալումյանը և Մուշեղ Շուշանյանը խոսում են նույն գործի մասին, և ինչ է ասում Արա Զոհրաբյանը ի պաշտպանություն` Շուշանյանի: Նա հրապարակայնորեն մտել է այդ գործում որպես Մուշեղ Շուշանյանի պաշտպան: Այդ ասուլիսին նախորդել է Պալատի խորհրդում քննարկումը և մենք որոշեցինք, որ Ռուբեն Սահակյանը շուրջ 200 փաստաբանի կոնսոլիդացնի, որ պատրաստ լինեն գնալ դատարանի դահլիճ: Այդ ժամանակ Սահմանադրական դատարանում նույն օրենքի, որով մեղադրում էին Շուշանյանին, սահմանադրականության հարցը պետք է քննվեր և խնդիր ունեինք, որ դատարանում նիստը հետաձգվեր, որպեսզի ՍԴ-ն վերջապես որոշում կայացներ այդ օրենքի գործով: Դատարանը ոչ թե հետաձգում էր քննությունը, այլ արագ-արագ նիստեր էր անում և տպավորություն ունեւնք, որ ուզում են Շուշանյանին դատապարտել: Մենք որոշեցինք, որ ամեն նիստում մի փաստաբան ներգրավում է որպես Շուշանյանին պաշտպան ու առաջինը գնացին խորհրդի անդամները, մասնավորապես, առաջինը գնաց նիստի Հայկ Ալումյանը, հաջորդը Արա Զոհրաբյանը: Սակայն դատարանը գործը հետաձգել էր մինչև ՍԴ-ն որոշում կայացնի: Այդ որոշումից հետո դատարանը գործը կարճեց: Ամբողջ խորհուրդն էր այդ որոշումը կայացրել Ռուբեն Սահակյանի հովանավորությամբ: Նաև ոչ հրապարակային պաշտպանություն է եղել, ամեն ինչ ցուցադրական հո չի արվում: 

-Ի դեպ, Մուշեղ Շուշանյանի անվան հետ միասին, նշվում էր նաև փաստաբան Վահե Գրիգորյանի անունը, որին ժամանակին Պալատը չի պաշտպանել:

-Վահե Գրիգորյանի դեմ քրեական գործը որ հարուցվել էր Պալատը դեռ նոր-նոր ձևավորվում էր, հստակ չեմ հիշում, կա՞ր Պալատը, թե ոչ: Ամեն դեպքում, երբ Վահե Գրիգորյանի դեմ գործ էր հարուցվել ու կալանքի սանկցիա էր կիրառվել, օրինակ, ես կամավոր ներգրավել եմ նրա պաշտպանության գործում: Նաև կինս` փաստաբան Ինեսա Պետրոսյանը: Երբ կալանքի հարցն էր քննարկվում դատարանում, որը շարունակվել է մինչև առավոտյան ժամը վեցը, բոլորս այնտեղ էինք, այնտեղ էր նաև Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի դուստրը` Զարուհի Դանիելյանն էր: Եվ այսօր Ռուբեն Սահակյանին մեղադրել, որ նա ոչինչ չի արել…Բացի այդ, նաև ոչ հրապարակային գործողություններ են կատարվել, որոնց մասին պետք չէ բարձրաձայնել: Պալատը միշտ էլ մասնակից է եղել իր փաստաբանների պաշտպանությանը: Ընդհանրապես պետք չէ զատել Պալատը փաստաբաններից: Պալատը մեր գործող 1500 և ավելի փաստաբանների հանրագումարն է, մենք յուրաքանչյուրս մեզանով պալատ ենք: Երբ ասում են դատախազության դեմ պայքար, ոստիկանության դեմ պայքար, այդ պայքարը մենք ամեն օր տանում ենք, որպես Պալատի անդամ փաստաբաններ: Մենք յուրաքանչյուրս Պալատ ենք, և այդ պայքարի մեջ միայնակ չենք: Մենք փաստաբաններ ենք, և դեռ ուսանողական տարիներից ենք սովորել, որ պետք է խոսել փաստերով: Եթե մի բան ասելու ենք ու դա հիմնավորող փաստ չունենք, ավելի լավ է չասենք: Իսկ էլ ավելի վատ է, որ պարզապես սուտ ենք ասում: 

-Պարոն Մեժլումյան, Պալատի ընտրություններում Արա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրելը համարվեց «ժառանգ» օպերացիա: Դուք, որպես Պալատի խորհրդի անդամ, ինչպե՞ս կմեկնաբանեք դա: 

Ես այդ որակմանը դեմ եմ, դա վիրավորական որակում է: Ես ցավ կապրեի, եթե Պալատում չլիներ մեկը, որին այդ պաշտոնում կտեսներ Պալատի նախագահը:: Նա գտել է, որ Արա Զոհրաբյանը իր պարտականությունը կարող է լավ կատարել, Պալատին կարող է լավ օգուտ տալ: Չմոռանանք, որ Արա Զոհրաբյանը 7-8 տարի է, որ Պալատի փոխնախագահն է: Ես դեռ օբյեկտիվ որևէ քննադատություն նրա հասցեին չեմ լսել: Դա զուտ ցեխ շպրտելու միջոց է: Պալատին անհիմն վարկաբեկելու միջոցով նրանք չեն կարող դիվիդենտներ շահել, որովհետև գոնե անդամները գիտեն իրականությունը: Պետք չի սուտ ասել, սա այն դեպքը չէ, որ ստի հիման վրա դիվիդենտներ բերի: 


Կարդացեք նաև`

Սահակյան Ռուբիկը նախանձել է և փորձել է խոչընդոտել ինձ. Կրոմվել Գրիգորյանը` ՓՊ ընտրությունների մասին

Ես չեմ կարող հանդուրժել «ժառանգ» օպերացիան. Տիգրան Աթանեսյանը «ընդհատակյա» քայլեր է նկատել քարոզարշավի ընթացքում

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:40
Վրաստանում զինված անհայտ անձինք ռուսաստանցու են վիրավորել և առևանգել
Վրաստանի ՆԳՆ-ն (ՆԳՆ) հետաքննում է բարձրլեռնային Մեստիայում՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների վրա զինված...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ծառայողական բնակարան կտրամադրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ բնակարան կամ հաշվառում չունեցող ՀՀ ՊՆ զինծառայողներին
ՀՀ ՊՆ-ն իրավական ակտերի e-draft.am կայքում շրջանառում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում...
Աղբյուր` Panorama.am
14:58
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան բազմաթիվ վիրավորներ
Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:47
Փաշինյանի ճաշ եփելու զուռնի ձենը հետո է գալու. Ոսկան Սարգսյան
«Կառավարական ամառանոցները սպասարկելու համար պետական բյուջեից  ինչո՞ւ են հսկայական փողեր ծախսում, խոհարար, մատուցող և այլ ...
Աղբյուր` Panorama.am
14:36
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է
Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։ Այրվել...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ալիև. Ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ ներկայացուցիչները
«Կարող եմ վստահաբար ասել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում հրդեհի հետևանքով մահացած կինը դհոլ նվագելու ռեկորդակիր էր
Այսօր Երևանի Արարատյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացածները  մայր ու դուստր են, մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ...
Աղբյուր` Panorama.am
13:52
ԼՂ-ից տեղահանվածներն այս տարի ևս տոնը նշում են իրենց տնից հեռու. Ֆրանսիայի դեսպան
Շնորհավոր Սուրբ Ծնունդ՝ հատուկ մտքով Լեռնային Ղարաբաղից եկած փախստականների համար, ովքեր այս տարի ևս մեկ անգամ նշում են այս տոնը տնից հեռու։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: . Վարդենյաց լեռնանցքը...
Աղբյուր` Panorama.am
13:24
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի մեղադրանքները
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերմանիայում տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է վեցի
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում ամանորյա տոնավաճառում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:58
Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով
Երևանում  հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:44
Կաթողիկոս. Տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնօրրանում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով. «Յանուն...
Աղբյուր` Panorama.am
12:24
Երևանցիների 79%-ը ձուկ օգտագործում է ամսվա մեջ 1-2 անգամ. Սննդագետ
«Այս սուրբ օրով, շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Քանի դեռ բոլորիդ սեղաններին ձուկ կա, խնդրում եմ ակտիվորեն պատասխանել,...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ամենավատ վարքով զբոսաշրջիկները
Հետքովիդյան ժամանակաշրջանում ավելի շատ մարդիկ են ճանապարհորդում, քան երբևէ։ Զբոսաշրջիկների ռեկորդային թիվը նաև նշանակում է, որ 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
10:55
Հրդեհի ահազանգ. Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 00:43-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գերմանիայի ԱԳ նախարարը ուլտիմատում է ներկայացրել Սիրիայի իշխանություններին
Գերմանիայի ԱԳ  նախարար Անալենա Բաերբոքը Սիրիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ այդ երկրին Գերմանիայի  օգնությունը կախված...
Աղբյուր` Panorama.am
10:19
Սիրիական ԶԼՄ-ները լուսանկարներում լղոզել են Գերմանիայի ԱԳ կին նախարարի մարմինն ու դեմքը
Սիրիական իշխանական ԶԼՄ-ները Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարների այցը Սիրիա լուսաբանելիս տեքստերին կցված լուսանկարներում «լղոզել»...
Աղբյուր` Panorama.am
10:03
Այսօր երեկոյան տեղի կունենա «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգ
Հունվարի 6-ին` ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Պապիկյանի կինն ամանորյա նոր ֆոտոշարք է հրապարակել
Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն  Պապիկյանի կինը՝ Արմինե Մուրադյանը սոցցանցի իր էջում ամանորյա ընտանեկան ֆոտոշարք է...
Աղբյուր` Panorama.am
09:26
Բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի  Սուրբ Ծննդյան և...
Աղբյուր` Panorama.am
09:04
Ողբերգական դեպք Երևանում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 06:21-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:24
Մենք աղոթում ենք մեր երկրի և պետականության անսասանության համար. Վրթանես Սրբազան
Մայր Աթոռից տեղեկացնում են, որ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ է մատուցվել Միածնաէջ Մայր Տաճարում «Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ըստ իս՝ չէր կարող. Քյոխը՝ Տիրան Խաչատրյանի՝ զինվորականների կյանքերը վտանգող գործողություններ անելու մեղադրանքի մասին
«Չգիտեմ ինչ պատերազմական դրվագին է վերաբերվում մեղադրանքը, փակագծերը բացված չեն, բայց Տիրան Խաչատրյանը հայրենասեր, հայրենանվեր քաջորդի է...
Աղբյուր` Panorama.am
22:21
Լինենք իրատես, բայց ոչ՝ հոռետես ու հուսահատ. Արամ Ա.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը սուրբ ծննդեան հայրապետական պատգամ է հղել հայ ժողովրդին։ «ԴԱՌՆԱՆՔ ՅՈՅՍԻ ԱՂԲԻՒՐԻՆ՝ ԱՍՏՈՒԾՈՅ ԾՆԵԱԼ ՈՐԴՒՈՅՆ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Այն իշխանությունը, որը չունի հավասարակշռող ընդդիմություն, դատապարտված է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Պետության և պետականության պաշտպանության լավագույն միջոցը բալանսն է` հավասարակշռումը։...
Աղբյուր` Panorama.am
19:21
Իսրայելի հարվածները Գազայի հատվածում միայն կիրակի օրը առնվազն 88 մարդու կյանք են խլել
Գազայի հատվածին վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 88 մարդ է զոհվել, 208-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
18:04
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մեկնարկել է Ճրագալույցի Սուրբ Պատարագը
Այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ՝ ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Ճրագալույցը Հայաստանյայց...
Աղբյուր` Panorama.am
17:38
Սպասվում է ձյուն և քամու ուժգնացում
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հանրապետության տարածքում`հունվարի 5-ի  ուշ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}