«Ենի Մուսավաթ». Ադրբեջանի ԱԳՆ-ում աշխատում են բարձրաստիճան պաշտոնյաների՝ դիվանագիտությունից անտեղյակ երեխաները
«Ենի Մուսավաթ». Ադրբեջանի ԱԳՆ-ում աշխատում են բարձրաստիճան պաշտոնյաների՝ դիվանագիտությունից անտեղյակ երեխաները
Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթի խմբագրությունը սենսացիոն մի նամակ է ստացել, որտեղ խոսվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում տիրող անօրինականությունների, կաշառակերության և կադրային քաղաքականության մասին: Նամակը գրել է Ադրբեջանի ԱԳՆ-ի նախկին աշխատակիցը:
Ինչպես հայտնում է խմբագրությունը, նամակում ծանր մեղադրանքներն են հնչեցվել փոխնախարար Նադիր Հուսեյնովի և կադրերի վարչության պետ Էլմիրա Սարըջալինսկայայի հասցեին: «Բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները, ովքեր դիվանագիտությունից անտեղյակ են և չեն տիրապետում անգլերենին, կաշառքի դիմաց աշխատանքի են ընդունվում նախարարությունում ու նշանակվում են բարձր պաշտոնների դեսպանատներում: Այդ ամենի պատճառը համակարգում տիրող կամայականությունն, անարդարությունն ու կաշառակերությունն է, որոնց ես ականատես եմ եղել տարիներ շարունակ»,- նշված է նամակում:
Նախկին դիվանագետը ընդգծում է նաև, որ կադրերի վարչության պետ Էլմիրա Սարըջալինսկայայի` տարիներ շարունակ վերցրած կաշառքների ու կատարած անարդարությունների պատճառով նախարարության անձնակազմի 90 տոկոսը ոչ որակյալ կադրեր են:
Նշենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էլման Աբդուլլաևը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Ենի Մուսավաթ» թերթում հրապարակված նամակում ներկայացված տվյալները չեն համապատասխանում իրականությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում