Թունչդեմիր. «Սբ. Խաչի պարատագի նկատմամբ հետաքրքրությունը աճելու փոխարեն նվազում է»
Թուրքիայի Ճամփորդական Գործակալությունների Միության (TURSAB) Վանի նահանգային խորհրդի նախագահ Աբդուլլահ Թունչդեմիրը ասել է, որ Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցում տրվող պատարագի նկատմամբ հետաքրքրությունը գնալով նվազում է: Նշենք, որ սեպտեմբերի 8-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում 4-րդ անգամ պատարագ կմատուցվի:
Ըստ Թունչդեմիրի` ամենամեծ հետաքրքրությունը եղել է առաջին պատարագի հանդեպ: «Վերջին 3 տարիներին այլևս ոգևորություն չենք տեսնում, ինչպես որ առաջինի ժամանակ էր: Հետաքրքրությունը աճելու փոխարեն, նվազել է: Պետք է պարզենք դրա պատճառները: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս հրավիրում ենք հայերին`մասնակցելու պատարագին: Եկեղեցին վերանորոգեցինք, խաչ ուզեցին, դրեցինք: Մենք մեզանից կախված ամեն բան արեցինք: Հիմա սպասումն ենք նրանց ակտիվ մասնակցությանը: Մեր միակ խնդիրը նրանց գալն է»,- ասել է Թունչդեմիրը:
Հիշեցնենք, որ թանգարանի կարգավիճակով գործող Սուրբ Խաչ հայկական եկեղեցում տարին մեկ անգամ թույլատրվում է անցկացնել կրոնական արարողություն: Եկեղեցին կառուցվել է հայոց թագավոր Գագիկ Արծրունու պատվերով 915-921թթ։