Մեծ Բրիտանիան հետաձգել է Սիրիայի վրա հարձակումը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դրիդ Քեմերոնը ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության ճնշման տակ հետաձգել է Սիրիայի վրա հարձակումը: Reuters գործակալությունը հայտնում է, որ նախօրեին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հրավիրված արտահերթ նիստից հետո որոշում է կայացվել, որ թագավորությունը Սիրիայի դեմ ռազմական գործողություններին կմասնակցի միայն ՄԱԿ տեսուչների հետաքննության ավարտից հետո, երբ պարզ կլինի, թե ով է իրականում քիմիական զենք կիրառել:
Հաշվի առնելով 2003 թվականին Իրաք ներխուժելու ժամանակ հանրության անվստահությունը նախկին վարչապետ Թոնի Բլեերի նկատմամբ՝ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Էդ Միլիբանդը և մի շարք պահպանողականները սպիտել են Քեմերոնին հետաձգել գործողությունները:
«Մեր առաջարկած նախագիծն արտացոլում է Իրաքում տեղի ունեցածի վերաբերյալ մեր երկրի խորն անհանագստության գիտակցումը վարչապետի կողմից»,-հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Վիլյամ Հեյգը: