Սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում օգոստոսի 29-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-ին, 2-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 29-ին կնվազի 1-2, արևելյան շրջաններում 3-4 աստիճանով, 30-31-ին նույնքանով կբարձրանա:
Երևանում օգոստոսի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-31-ին և սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: Օգոստոսի 29-ի ցերակը կգրանցվի +33, հաջորդող օրերի ցերեկը +34-+35 աստիճան ջերմություն: