Սամվել Բալասանյան. Գյումրին ունի լավ մասնագետների կարիք
Գյումրին ունի լավ մասնագետների կարիք: Այս մասին հայտարարել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը` այսօր 2012-2013թթ ուսումնական տարվա ոսկե մեդալակիր գյումրեցի շրջանավարտների և չորս կրթօջախների տնօրենների հետ հանդիպման ժամանակ:
Գյումրու քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, քաղաքապետն ընդգծել է, որ պետք է ստեղծվեն պայմաններ, որպեսզի Գյումրիից դուրս սովորող գյումրեցի ուսանողներն ուսումն ավարտելուց հետո անպայման հետ վերադառնան իրենց ծննդավայր և ձեռք բերաված մասնագիտական գիտելիքներով ու հմտություններով նպաստեն քաղաքի զարգացմանը:
Հիշեցնենք, որ հեռավոր գյուղերում մասնագետների պակասի մասին բարձրաձայնել է նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նրա ներկայացմամբ, այդ գյուղերում որպես կանոն մեկ ուսուցիչը դասավանդում է մի քանի առարկա, մինչդեռ քաղաքային համայնքներում պատկերը ճիշտ հակառակն է՝ մեկ դրույքը բաժանվում է մի քանի ուսուցիչների միջև:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում