Փնտրվում է կիրթ, խելացի մարդ՝ Արարատի քաղաքապետի պաշտոնի համար
Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը «կիրթ», խելացի, մտավորական մարդ է փնտրում Արարատ քաղաքի քաղաքապետի թեկնածուի համար, սակայն դեռ այդ հարցը չի քննարկվել: Այս մասին երեկ «Ժամանակ»-ի թղթակցին ասել է Արարատի մարզպետը:
Նրա խոսքերով՝ ՀՀԿ թեկնածուի հարցը դեռ որոշված չէ: Արարատի նախկին մարզպետ Աբրահամ Բաբայանի մահվանից հետո, ինչպես հայտնի է, Արարատի քաղաքապետի պաշտոնը թափուր է մնացել: Արարատի քաղաքապետի թեկնածուն պետք է վերջին մեկ տարին Արարատում ապրած լինի: ՀՀԿ-ն պետք է նաև տարածքային նախագահ ընտրի, քանի որ Աբրահամ Բաբայանը Արարատի և հարակից գյուղերի ՀՀԿ կառույցի նախագահն էր: