Թեժ ամռան արդյունքները. ներկայացնում է Ահարոն Ադիբեկյանը
Երևանի նման մեծ քաղաքում անհրաժեշտ է երթուղայինների վարձավճարների ճկուն համակարգ: Ասուլիսում նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ըստ նրա, Երևանում նույն ուղեվարձով քաղաքային տրանսպորտ ապահովելը բավականին պրոբլեմային է: Սոցիոլոգի դիտարկմամբ, պետք է մշակվի մի համակարգ՝ հաշվի առնելով այն գծերը, որոնցից հիմնականում օգտվում են ուսանողները, նաև ազատամարտիկների պահանջները, ծայրամասային թաղամասերը և այլն:
Նա նաև խոսեց ուսման վարձավճարների բարձրացման մասին՝ նշելով, որ նման ցածր ուսման վարձավճար գոյություն չունի այլ երկրներում գործող մասնավոր բուհերում, իսկ դասախոսներն էլ շատ ցածր են ստանում:
Ա. Ադիբեկյանը ողջունեց այն փաստը, որ քաղաքապետարանը, կառավարությունը արձագանքում են տարբեր երևույթների դեմ բողոքող քաղաքացիների դժգոհություններին, նստում են բանակցությունների՝ երթուղայինների վարձավճարները կրկին 100 դրամ է, Հայաստանի բուհերում ուսման վարձի առավելագույն շեմ կսահմանվի: Նա հիշեցրեց նաև «գենդերի» մասին օրենքը, որի որոշ դրույթներ հասարակության շրջանում դժգոհությունների տեղիք էր տվել, կառավարության որոշմամբ այն փոխվեց:
«Այս ամենը թեժ ամռան արդյունքներն են»,- ընդգծեց Ա. Ադիբեկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները