Մեկ տարում հացամթերքը թանկացել է 8.1%-ով
Հացամթերքի ապրանքախմբում 2013թ. օգոստոսին 2012թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 8.1%, իսկ 2013թ. հուլիսի համեմատ` 0.3% գնաճ: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության` վերջինս հիմնականում բարձր տեսակի հացի` 0.3%, թխվածքաբլիթի` 0.6%, ձավարի` 1.8%, մանկական շիլայի`2.3%, լավաշի` 3.7% գնաճի արդյունք է:
Հանրապետության դիտարկված 6 քաղաքներում 2013թ. օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է հացամթերքի`0.1-3.6% գնաճ, իսկ մյուս 5-ում`1.5-0.1% գնանկում: Մայրաքաղաքում հացամթերքի գներն աճել են 0.4%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները