Ֆեյսբուք սոցցանցն օգտատերերի լուսանկարների միացյալ բազա է ստեղծում
Ֆեյսբուք սոցիալական ցանցն ազդարարել է օգտատերերի տվյալների օգտագործման կանոններում մի շարք փոփոխությունների մասին: «Լենտա.ռու» -ի հաղորդմամբ, համապատասխան հաղորդագրությունն օգոստոսի 29-ին տարածվել է սոցիալական ցանցի բլոգում: Նոր կանոններով հստակեցվում է, թե ինչպես կարող է սոցիալական ցանցը օգտատերերի տվյալներն օգտագործել գովազդի կամ որևէ ծառայության նպատակով:
Դրանցից մեկով, մասնավորապես, նախատեսվում է օգտատերերի լուսանկարները միավորել դեմքերի ճանաչման միացյալ բազայում: Այն հեշտացնելու է «Tag Suggest» գործառույթի միջոցով, որն հնարավորություն է ընձեռում կայքից օգտվողներին լուսանկարում նշել իրենց ծանոթ անձանց:
Ինչպես հայտնել են սոցկայքից, նոր փոփոխություններն մինչև օգտատերերի հետ համապատասխան քննարկումներն ուժի մեջ չեն մտնի: Մեկնաբանություններում, մինչդեռ, արդեն մտահոգություններ են արտահայտվում, որ դեմքերի ճանաչման միացյալ բազան թույլ կտա սոցցանցին փոխանցել օգտատերերի լուսանկարները գովազդատուներին և հատուկ ծառայություններին: Հայտնի է նաև, որ սույն նորամուծությունը քվերակությամբ անցկացնելու առաջարկը մերժվել էր սոցցանցի կողմից դեռևս 2012 թ-ի դեկտեմբերին:
Ընկերության ղեկավարությունում հավաստիացրել են, թե այն օգտվողները, ովքեր այս կամ այն հիմնավորմամբ դեմ են, որպեսզի իրենց լուսանկարները ներառվեն միացյալ բազայում, կարող են հրաժարվել «Tag Suggest» գործառույթի օգտագործումից:
Օգտատերերի տվյալների օգտագործման փոփոխություններն հաջորդել էին դատական գործընթացի, որի հետևանքով Ֆեյսբուքը ստիպված էր եղել շուրջ 20 միլիոն դոլար փոխհատուցում վճարել օգտատերերին, նրանց անձնական տվյալները գովազդային բնույթի փոստերում տեղադրելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան