Facebook-ում հայալեզու վիրուս է հայտնվել. փորձագետը խորհուրդ է տալիս չբացել կասկածելի թվացող հղումները
Facebook սոցիալական ցանցում վիրուս հիշեցնող նոր,հայալեզու հավելված է հայտնվել:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում խորհուրդ տվեց զերծ մնալ արտաքուստ գրավիչ, բայց անհասկանալի ծագում ունեցող հղումներ բացելուց:
«Հաճախ տարբեր հակերներ, ապավինելով մարդկանց հետաքրքրասիրությանը, վիրուսներ տարածելու կամ տեղեկատվություն կորզելու համար տարբեր հավելվածներ են օգտագործում, որոնք, իբր, առաջարկում են օգտատիրոջը տեսել՝ ով է այցելել իր անձնական էջը, կամ ով է ջնջվել ընկերների ցանկից: Facebook-ում նմանատիպ ինֆորմացիան փակ է պահվում, ուստի պետք չէ բացել այդ հղումները: Հաճախ վիրուս պարունակող հավելվածները լինում են նաև հայերեն, սակայն հնարավոր չէ միանշանակ պնդել, որ նախաձեռնողներ հայ հակերներն են»,-նշեց Ս. Մարտիրոսյանը:
Իսկ ի՞նչ է պետք անել, այն դեպքում, երբ օգտատերն, այնուամենայնիվ, սեղմել է վիրուս պարունակող հավելվածը Panorama.am-ի հարցին Մարտիրոսյանը պատասխանեց. «Նախ պետք է ջնջել հավելվածը Facebook-ից՝ հետագա տարածումը կանխարգելու համար, այնուհետ՝ հակավիրուսային ծրագրով մաքրել համակարգիչը: Հնարավոր է, որ հավելվածը պահպանված լինի Google Chrome և Mozilla Firefox բրաուզերներում, որտեղից ևս պետք է մաքրել այն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան