Ազատամարտիկների հոգսը թեթևացնելու համար ստեղծվել է «Արժանապատիվ ազատամարտիկ» հիմնադրամ
Սոցիալապես անապահով վիճակում գտնվող ազատամարտիկների բուժման նպատակով ստեղծվել է «Արժանապատիվ ազատամարտիկ» հիմնադրամ: Հիմնադրամի մամլո խոսնակ Արման Սուլեյմանյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ «Առէկսիմբանկ»-ում (AREXIMBANK-GAZPROMBANK GROUP CJSC) ազատամարտիկներին օգնելու համար բացվել է հաշվեհամար` 2380028505980100 և նրանց առողջական խնդիրների լուծմամբ մտահոգ քաղաքացիները կարող են գումար փոխանցել այդ հաշվեհամարին մինչև կառավարությունը որոշ քայլեր կձեռնարկի նրանց սոցիալական հոգսը թեթևացնելու ուղղությամբ:
Սուլեյմանյանի խոսքով, ստեղծվել է նաև հիմնադրամի ֆեյսբուքյան էջը, որի նպատակն է ազատամարտիկների շարժման մասին տեղեկատվություն տարածելը, նրանց հատկացվող ֆինանսական հոսքերը թափանցիկ կառավարելը և այդ գործընթացը հասարակության լայն շերտերին ներկայացնելը:
«Խմբի «files» բաժնում մարդիկ կարող են հետևել իրենց ֆինանսական օժանդակության փաստերին, ինչպես նաև խմբի պատին կտեղադրվեն վիդեոռեպորտաժներ, որոնք կցուցադրեն այն ազատամարտիկներին, ում օգնել են առողջական վիճակը բարելավելու համար», -փոխանցեց հիմնադրամի մամլո խոսնակը: