Հ. Թամրազյան. Վերջին 5 տարիների ընթացքում Մատենադարանը ձեռք է բերել ավելի քան 1500 ձեռագիր
Վերջին 5 տարիների ընթացքում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը իր բարերաների շնորհիվ ձեռք է բերել ավելի քան 1500 ձեռագրեր, մատյաններ: «Սա շատ լավ թիվ է, կարելի է մի առանձին Մատենադարան բացել»,- Panorama.am-ին ասաց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Ըստ նրա, այսօր դրսում կան 100-ավոր ձեռագրեր ու դրանք ձեռք բերելու ուղղությամբ աշխատանքներ են տանում:
Նա ուրախությամբ տեղեկացրեց, որ 10-15 օրից Մատենադարանի հավաքածուն կհամալրի ևս մեկ ձեռագրով՝ «Նարեկ», որը վաճառքի է հանված եղել eBay առցանց աճուրդի կայքի միջոցով, նախանական գինը եղել է 30 հազար դոլար: «Ձեռագիրը գնել է ռուսաստանաբնակ Արթուր Ջանիբեկյանը, ով 10-15 օրից այն կհանձնի Մատենադարանին»,- ասաց Հ. Թամրազյանը: