Նոր նշանակումներ ՀՔԾ-ում
Հայաստանի Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վ. Շահինյանի հրամանով, Արման Թամրազյանը և Էդգար Պողոսյանը նշանակվել են Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչներ: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ, ըստ աղբյուրի, ՀՔԾ-ում բաց մրցույթ էր հայտարարվել հատկապես կարևոր գործերի քննիչի երկու թափուր հաստիքի համար, և օգոստոսի 28-ին կայացած մրցույթի արդյունքներով, հաղթել էին արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արման Թամրազյանը և առաջին դասի խորհրդական Էդգար Պողոսյանը:
Նշենք, որ Արման Թամրազյանը Փաստաբանների պալատի փաստաբան էր:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են