Իրանի ԶՈւ ԳՇ պետ. ԱՄՆ-ն Սիրիայում պատերազմում է ի շահ «Ալ-Կաիդայի»
«Պատերազմին կողմ արտահայտվող տարածաշրջանի երկրները լուրջ վնասներ են կրելու»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին:
Գեներալ Ֆիրուզաբադին, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Սիրիայի վրա հնարավոր ռազմական հարձակմանը, մասնավորապես նշել է. «Ամերիկացիները սեպտեմբերի 11-ից հետո «պայքար ալ-Կաիդայի» դեմ սուտ կարգախոսով հարձակվեցին տարածաշրջանի վրա, իսկ այժմ Սիրիայում պատերազմում են ի շահ «Ալ-Կաիդայի»:
Հավելենք, որ ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը սիրիացի իր գործընկերոջ՝ Ֆահդ Ֆարիջի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանում, մասնավորապես Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակին, ընդգծել էր. «Բռնությունը ոչ միայն չի նվազեցնի առկա լարվածությունը, այլ ավելի կխորացնի ճգնաժամը: Տարածաշրջանում ով առաջինը սկսեց պատերազմը, նա էլ կլինի առաջին պարտվողը»:
Նախորդող հրապարակում՝
ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելու դեպքում Իրանը ի՞նչ դիրքորոշում կորդեգրի